Рубрика: Հայոց լեզու, Հաշվետվություն, Հեռավար առցանց ուսուցում, Uncategorized

ՈՒսումնական առցանց երրորդ շրջանի ամփոփ հաշվետվություն

Այս շաբաթ , կարծես թե հեռավար առցանց ընտանեկան դպրոցի ուսուցման ամփոփիչ շաբաթն էր: Ուսուցիչները ամփոփում էին երրորդ ուսումնական շրջանը և խնդրում էին  աշակերտներին լրացնել բաց թողած աշխատանքները, որպեսզի կարողանան ճիշտ գնահատել յուրաքանչյուր աշակերտի կատարած աշխատանքը: Իմ կարծիքով , հեռավար առցանց ուսումնական շրջանում, բավականին ծավալուն աշխատանք է կատարվել , թե՜ կազմակերպիչների, թե՜ ծրագրի ղեկավարների, թե՜ ուսուցիչնրի, թե՜ սովորող աշակերտների և ինչու՞ չէ ՝ նաև ծնողների հետ միասին: Երրորդ ուսումնական շրջանում ՝  այսպես է եղել  իմ  Հեռավար-առցանց ուսուցման անհատական պլան-ը, և այդ  ուսումնական շրջանում, իմ կատարած բոլոր աշխատանքները տեղադրված են՝  Հեռավար առցանց ուսուցում  բաժնում:

Իսկ իմ ուսումնական առցանց երրորդ շրջանի մյուս հաշվետվությունները,  կարող եք տեսնել  Հաշվետվություն  բաժնում:

Рубрика: Հայոց լեզու, Հեռավար առցանց ուսուցում, Գրականություն, խոսքի մշակույթ, գրաբար, Uncategorized

Նախագծերն ու առաջադրանքները իմ կյանքում և ուսումնական գործունեությունը՝ Միջին դպրոցում

Միջին դպրոցը ինձ տվեց բազում գիտելիքներ , սկսած՝ Հայոց լեզվից և վերջացրած Հանրահաշվից: Միջին դպրոցում սովորելիս՝ ես ձեռք բերեցի շատ ընկերներ, շփվեցի կարծես թե մեծ մասի հետ և ամենակարևորը ստացա գիտելիքներ: Տարբեր առարկաներից ունեցած նախագծերի , առաջադրանքների ու քննարկումների շնորհիվ , էլ ավելի ամրապնդեցի իմ գիտելիքները: Հայոց լեզվի և գրականության  դասաժամերի ընթացքում, ինչպես նաև հեռավար առցանց ուսումնական շրջանում  կատարած նախագծերը՝ հատկապես քննարկումները , ինձ շատ դուր եկան, քանի որ քննարկումներին ընթացքում տարբեր կարծիքներ լսելով ու բանավիճելով, իմ մոտեցումների ու պատկերացումների մտահորիզոնը կյանքի հանդեպ, ավելի ընդարձակվեց ու ես ավելի կայուն ու հստակ եղա իմ որոշումների ու խոսքի մեջ: Քանի որ խոսքը գնում է մայրենի առարկայից, ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել , ընկեր Հասմիկ Թոփչյանին, որ մեզ  հետ եղավ, որպես ընկեր և բարեհամբույր գտնվեց ողջ ուսումնական  ընթացքում: Իմ պատանեկության շրջանը՝  համընկավ Միջին դպրոցի , երեք տարվա ուսումնական շրջանի հետ, որի ընթացքում սկսեց ձևավորվել իմ անհատ տեսակը և գնալով էլ ավելի էի կարողանում իմ կարծիքն ու տեսանկյունը արտահայտել ու պնդել, ի շնորհիվ ուսուցիրչների ՝ կրթության ու խորհրդի:  Ես շնորհակալ եմ Միջին դպրոցի ծրագրի ղեկավարից՝ Միսս Բուշից, որ այսքան ժամանակ իր հոգատարությունը ցուցաբերեց, թե՝ որպես ուսուցիչ, և թե՝ ծրագրի ղեկավար , նաև մեր կազմակերպչին՝  ընկեր Գոհար Եղոյանին, ով ջանք չէր խնայում և ամեն ինչ անում էր մեզ համար: Մի խոսքով շնորհակալ եմ ՝ Միջին դպրոցի ողջ աձնակազմից, որ իրենց թեկուզ փոքր խորհուրդների շնորհիվ , մեզ ուղղորդեցին դեպի նոր կյանքի փուլ, նախապատրաստելով ՝ Ավագ դպրոցին:

Рубрика: Հայոց լեզու, Հեռավար առցանց ուսուցում, Uncategorized

,,Լաց լինել,, բառը

Այս պատմությունը դեռեւս տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա վաղը: Ո՞ր պատմությունը: Ահա թե ո՛րը:
Վաղը մի իմաստուն, ծեր ուսուցչուհի շարք կանգնեցրեց իր աշակերտներին եւ բերեց Անցյալ ժամանակների թանգարան, որտեղ ցուցադրված էին անցյալից մնացած, այժմ արդեն բոլորովին անօգտագործելի իրեր, ինչպես օրինակ՝ արքայական թագը, թագուհու զգեստի տուտը կամ այն ջարդոնը, որ Մոնց քաղաքում անվանում են տրամվայ:

Читать далее «,,Լաց լինել,, բառը»

Рубрика: Հայոց լեզու, Հաշվետվություն, Հեռավար առցանց ուսուցում, Uncategorized

Հաշվետվություն

Ինչպես միշտ, այս շաբաթվա հեռավար առցանց ուսուցումը, նույնպես չէր տարբերվում մյուս շաբաթներից: Այս շաբաթ, մենք ծանոթացանք  ուսումնառության պայմանագրի  հետ և այս տեքստի վերաբերյալ քննարկում արեցինք ընկեր Հասմիկի հետ՝ հայոց լեզվի օնլայն դասին: Քանի որ, մենք հիմա ավագ դպրոցի շեմին ենք, տեղին է քննարկել և ծանոթանալ ուսումնառության պայմանագրի հետ: Նաև, պետք է բաց թողած աշխատանքները լրացնեն բոլոր աշակերտները, քանի որ, մոտենում է ուսումնական տարվա վերջը: Ինձ համար նաև ուրախալին այն էր, որ այս շաբաթ վերսկսվեց իմ ֆուտբոլային պարապունքները՝ երեք ու կես ամիս դադարից հետո: Մի կողմից լավ էր, որ չունեի ֆուտբոլի մարզական խաղեր, որը չխանգարեց իմ ակտիվ, ծավալուն ու լիարժեք գործունեությանս և կարողացա ամբողջովին ժամանակս հատկացնել հեռավար առցանց ուսումնական ծրագրին՝ դասերին, չնայած համատեղելով, մարզիչիս  հրահանգները՝ հանձնարարությունները ֆուտբոլի վերաբերյալ, կատարում էի տանը: Իսկ հիմա, արդեն պետք է հաճախեմ <<Փյունիկ>> ֆուտբոլային ակումբ՝ մարզումներս, ակտիվ պարապունքներս անցկացնելու համար: Հուսով եմ, որ կկարողանամ համատեղել դասերն ու ֆուտբոլը՝ ոչ մի խնդիր չառաջացնելով, քանի որ երկուսն էլ ինձ համար շատ կարևոր են: Ինչպես միշտ, իմ աշխատանքային գործունեությանը, կարող եք ծանոթանալբլոգիս նյութերով, որոնք տեղադրված են՝ Հեռավար առցանց ուսուցում բաժնում:

 

 

 

 

Рубрика: Հայոց լեզու, Հեռավար առցանց ուսուցում, Uncategorized

Ծեր մորաքույր Ադան

Ծեր մորաքույր Ադան

Առաջադրանքներ

Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:

Մորաքույր Ադան՝ շատ բարի էր և կամեցող:

Читать далее «Ծեր մորաքույր Ադան»

Рубрика: Հայոց լեզու, Հեռավար առցանց ուսուցում, Նախագծեր, Uncategorized

«Կապույտ լուսակիրը» «Մեկ և Յոթ» պատմվածքները:

Ռոդարիական օրեր …

«Կապույտ լուսակիրը», «Մեկ և Յոթ»  պատմվածքները:

  • Ի՞նչ է խորհրդանշում այստեղ կապույտ գույնը:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճեր: Ես նրանց ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել երկնքի համար: Եթե ինձ հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Բայց միգուցե քաջությունը չբավականացրեց»:

Читать далее ««Կապույտ լուսակիրը» «Մեկ և Յոթ» պատմվածքները:»

Рубрика: Հայոց լեզու, Հեռավար առցանց ուսուցում, Uncategorized

«Երիտասարդ խեցգետինը» 

Կարդալ «Երիտասարդ խեցգետինը» հեքիաթը:

  • դուրս բերել այն արտահայտությունը, որը համարում եք պատմության «մեխը»: Հիմնավորել ընտրությունը:

Այս պատմության մեխը, այսինքն՝ կարևոր ասելիքն այն էր, որ երբեմն քո երազանքիդ հասնելու համար պետք է նույնիսկ՝

Читать далее ««Երիտասարդ խեցգետինը» «

Рубрика: Հայոց լեզու, Հաշվետվություն, Հեռավար առցանց ուսուցում, Գրականություն, խոսքի մշակույթ, գրաբար, Uncategorized

Հաշվետվություն

Այս շաբաթվա հեռավար առցանց ուսուցումը ՝ տարբերվում էր մյուս շաբաթներից նրանով, որ      մայիսի 4-9-ը 15-րդ հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքն էր։ 
Այդ իսկ պատճառով այս շաբաթ տեսադասերը անցկացվել են բաց դասերի ձևաչափով՝
Այդ ընթացքում պետք է լրացնեինք  բաց թողած ուսումնական աշխատանքները, «Ես կարողանում եմ» հարցաթերթիկը, վերջացնել բլոգների կարգավորմումները և այլ բաց թողած աշխատանքները:

Читать далее «Հաշվետվություն»

Рубрика: Հայոց լեզու, Հեռավար առցանց ուսուցում, Մայիսյան հավաք, Գրականություն, խոսքի մշակույթ, գրաբար, Uncategorized

Մայիսյան 15-րդ առցանց հավաքն ու քննարկումներն օնլայն հարթակում

Երեկ՝ Մայիսի 6-ին, տեղի ունեցավ Մայիսյան 15-րդ առցանց հավաքի հերթական քննարկումներ Microsoft Teams հարթակում: Ես և մայրիկս մասնակցել ենք  կլոր սեղանների՝ մայրենի լեզվին վերաբերվող խնդիրների քննարկմանը և մաթեմատիկայից ՝ բաց դասի, թե ինչպես են մաթեմատիկական խաղեր ստեղծել Միջին դպրոցի սովորողները և դրանց զարգացումը: Հանդիպումների ընթացքում խոսվեց բազմաթիվ թեմաներից՝ ընտանեկան նախագծերից, ընտանեկան դպրոցից, կրթահամալիրի առավելություններից և ընդհանուր՝ Մայիսյան հավաքից։ Читать далее «Մայիսյան 15-րդ առցանց հավաքն ու քննարկումներն օնլայն հարթակում»