Рубрика: Հայոց լեզու, Ձմեռային ուսումնական Ճամբար 2018, Մայրենի, Նախագծեր, Առցանց ուսուցում, Uncategorized

Օրվա ամփոփում. 2800 նախագիծ

26731644_1999812760265443_1980533553113538952_n26793361_1987573918234559_633810897_n

Այսօր , իրականության հետքերով ռեպորտաժը երևանյան բլուրներ նախագծի շրջանակում,  պետք է գնայինք  Կիլիկիա կոչվող թաղամաս։  Կիլիկիան Երևանի հին թաղամասերից  է, որը խիտ բնակեցված է: Կիլիկիա բլուրի հարևանությամբ է գտնվում նաև Նորագյուղ կոչվող բլրային թաղամասը։  Այս երկու բլուրները իրարից բաժանված են Հրազդանի կիրճով և շատ հարմար էր, որպես  քայլքի ճանապարհ , որը մենք անցանք և միևնույն ժամանակ ուսումնասիրեցինք , իմացանք մի շարք հետաքրքիր տեղեկություններ։
Մեր շրջայցի նպատակն էր , որպեսզի  բացահայտենք բլրի մասին բազում հետարքիր տեղեկություններ և մեր հասակակիցներին տեղեկություններ տանք: Նորագյուղ կոչվող բլրի վրա կային տներ, որոնց մոտով պետք է անձայն անցնեիր և շշուկով խոսեիր, որովհետև ինչ-որ մենք խոսում էինք և ասում, դա պարզ լսվում էր: Տների մոտով անցնող մարդկանց  մենք  հարցեր էինք տալիս Նորագյուղ կոչվող բլրի մասին, իսկ նրանք մեզ պատասխանում էին: Եթե մի բան ասեմ, կարող է նույնիսկ ծիծաղեք: Գրեթե ամեն տանը, մի շուն էր ապրում և նրանցից ոմանք ագրեսիվ էին, ոմանք էլ խելոք: Մենք Նորագյուղ բլրի վրա հանդիպեցինք մի շատ լավ ու բարի պապիկի : Նա մեզ պատմեց, որ Նորագյուղ կոչվող բլուրը բնակեցված է եղել մոտավորապես 1800-ական թվականներից: Մի խոսքով , այսօրը մեզ համար շատ հետաքրքիր և հագեցած օր էր:

Նախագիծը՝ Գոհար Եղոյանի, Անի Սարգսյանի

Լուսանկարները՝  Անի ՍարգսյանիԱրամյան Տիգրանի, Եվա Բերբերյանի

Ռեպորտաժը՝ Գոհար Եղոյանի

 

Оставьте комментарий