Рубрика: Էկոլոգիա 10

Էկոլոգիա․ 10

  • Ուսումնասիրեք Ադրբեջանի ամենամեծ ջրամբարը, ՀԷԿը- Մինգեչաուր

Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայան, էներգետիկ խոշոր կառույց Ադրբեջանի Հանրապետության Մինգեչաուրի շրջանի համանուն քաղաքի մոտակայքում՝ Կուր գետի վրա։ Հիդրոէլեկտրակայանի շինարարությունը սկսվել է 1945 թվականին։ Շահագործման է հանձնվել 1955 թվականին։

Հիդրոէլեկտրակայանի հզորությունը 359 Մվտ է (6 տուրբին)։ Էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը 1350 միլիոն կվտ.ժ է։ Հիդրոհանգույցի մեջ մտնում են հողային ջրաբերուկ ամբարտակը՝ 80 մ բարձրությամբ (այս տիպի ամբարտակներից աշխարհում ամենաբարձրը), 1550 մ երկարությամբ և 15.6 միլիոն մ³ ծավալով, մակերևութային և հատակային ջրնետները, ջրընդունիչը, առբերիչ ջրտարները, ամբարտակային տիպի ՀԷԿ-ը, ջրտար ջրանցքը։ Ամբարտակը առաջացնում է Մինգեչաուրի ջրամբարը։ Էլեկտրաէներգիան հաղորդվում է 330, 220 և 110 կվ լարման գծերով։

  • Բացատրեք ինչպիսի վնասներ կհացնենք թշնամուն, եթե հարվածենք Մինգեչաուրին

Կարծում եմ, եթե հարվածենք Մինգեչաուր ջրամբարին ավելի շատ վնաս մեզ կհասցնենք քան նրանց: Առաջին հերթին մտածում եմ, երբ հարվածենք Մինգեչաուրին, նրանք ձեռքերը ծալած չեն նստելու ու հարձակվելու են, եթե հարձակվեն իսկական պատերազմ կգնա: Երկրորդը հերթին, եթե հարվածենք Մինգեչաուրին, ապա նրանցից մոտավորապես 1միլիոնից ավել մարդ կզոհվի, էլ չեմ խոսում տարածքի աղետների մասին, բայց դե այդքան մարդ զոհվելուց մեկ է էլի մնալու են նրանք, և դրանից հետո նորից կկրկնվի առաջին ներկայացրածս դեպքը:

  • Բնապահպանական ի՞նչ աղետ կլինի Հայաստանում, եթե թշնամին հարվածի մետաղական հանքերին, պոչամբարներին, Հէկերին

Հայաստանում կկատարվի խաոս, քանի որ հարվածից հետո պոչամբարների թույները կտարածվեն ամբողջ Հայաստանով(համարյա ամբողջ): Տարածվելուց հետո էլ, կարելի է ասել՝ այստեղ ապրել չի լինի, քանի որ մարդկանց մոտ այդ թույները հիվանդություններ են առաջացնում, երեխաները ծնվում են ինչ-որ մի դեֆեկտով(խոզի քիթ, գայլի ձեռք և նման բաներ):

  • Աղետները կանխելու ձեր խաղաղասիրական կոչը

Մինգեչաուրի ջրամբարը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության հյուսիսում` Կուր գետի վրա։Ջրամբարի կառուցման նպատակն է էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրային տրանսպորտի զարգացումը նաև հոսքի բազմամյա կարգավորումը և ստորին հոսքում գետերի հեղեղումից խուսափելը։Կարծում եմ, որ Ադրբեջանի համար մեծ սպառնալիք է Հայաստանի կողմից Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանի խոցումը: Եթե Հայկական կողմը որպես թիրախ ընտրի Մենգեչաուրի ջրամբարը ապա Ադրբեջանի երկու երոորդը կմնա ջրի տակ: Եթե թշնամին հարվածի պոչամբարներին տեղի կունենա գետերի եւ նրանց կցված ջրային համակարգերի թունավորում: Վնասի չափը կախված է պոչամբարի գտնվելու վայրից: Հէկերին հարվածելը նույնպես աղետալի վնասներ կհասցնի ՀՀ էլեկտրո համակարգի եւ էկոլոգիայի վրա: Պատերազմը կործանիչ հետեւանքներ է թողնում մարդկանց եւ էկոլոգիա վրա: Կոչ եմ անում որպեսզի աշխարհում այլեւս ոչ մի պատերազմ չլինի:

Рубрика: Էկոլոգիա 10

Եթե չլիներ ջուրը

Ջուր – Էկոլոգիա

Ջուրը մեր կյանքի կարևորագույն մասերից մեկն է և առանց դրա չենք կարող երկար ապրել: Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհը չի կարող լինել: Եթե 5 րոպեյով երկրի վրայից վերանար ջուրը, ապա աղետ կլիներ: Մարդ ամենաշատը 12 օր կարող է գոյատևել առանց ջրի: Մարդու օրգանիզմում բոլոր երևույթները կատարվում են ջրի միջոցով: Որոշ երկրներ ունեն ջրի խնդիր, իսկ մենք չունենք, այդ իսկ պատճառով էլ անխնա օգտագործում ենք:  

Рубрика: Էկոլոգիա 10

Էլոլոգիա․ 10


Աշխարհի ամենաախտոտված գետերը

Գետ Պասաիկ (ԱՄՆ)

This image has an empty alt attribute; its file name is 1.jpg

Այս գետը հոսում է Նյու Ջերսի նահանգում: Նա համարվում է ամենա ախտոտված գետը ԱՄՆ-ում: Գետը սկսել եր ախտոտվել 19-20 դարերում մեծ արդյունաբերության ժամանակ, նաֆթ վերամշակող գործարանների պատժառով:

Դեղին Գետ (Չինաստան)

This image has an empty alt attribute; its file name is 2.jpg

Գետի երկարությունն է 5464կմ, որը դնում է իրան աշխարհում 6-րդ տեղը երկարությամբ: Դեղին Գետի մոտ գտնվում են մեծ քանակով գործարաններ և լցվում են կենցաղային կեղտաջրեր: 2007 թվից գետի ջրերը համարվել են անպետք ոջ միայն խմելու համար այլ նաև ոռոքման: Պետքա ընդգծել, որ Պեկինի դիպլոմատները շատ բաներ են անում գետի մաքրելու համար, և վերջին 10 տարվա մեջ ջրերի վորակը լավ բարձրացել է:

Գետ Մարիալո (Ֆիլիպիններ)

This image has an empty alt attribute; its file name is 3.jpg

Մաիալո-ի աղտոտման պատծառներն են կենցաղային կեղտաջրերը: Օրինակ մարտկոցներ վերամշակող գործարանի պատճառով, որը գտնվում է գետի լողավազանում, կապարի պարունակությունը գետի մեջ բարձրացել է 3800 անգամ: Գետով զբաղվում են միջազգային կազմակերպությունները, օրինակ Greenpeace կազմակերպությունը, բայց Ֆիլիպինի Մանիլաի դիպլոմատների ուշադրություն չեն դարձնում կետի մաքրությանը:

Գետ Բուրիգանգա (Բանգլադեշ)

This image has an empty alt attribute; its file name is 4.jpg

Գետն ընդգրկված է աշխարհի ամենակեղտոտ ջրերի ցուցակում, քանի որ ամեն օր միայն 1,5 միլիոն արդյունաբերական թափոններ են թափվում նրա ջրերը, բացի այդ ՝ կենցաղային կեղտաջրեր, կենդանիների դիակներ, պլաստմասե և բժշկական թափոններ: Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում ջուրը թափվում են կաշեգործարաններից ստացված գրեթե 4500 տոննա կոշտ թափոններ և 21,000 խորանարդ մետր կեղտաջրեր: Գործարաններից շատերն ընդհանրապես կոյուղաջրեր չունեն: Ավելին, գետը խմելու հիմնական աղբյուրն է և երկրի հիմնական տրանսպորտային զարկերակը:

Մատանցա-Ռիաչուելո (Արգենտինա)

This image has an empty alt attribute; its file name is 5.jpg

Գետի երկարությունը 64 կիլոմետր է: Գետի աղտոտման պատճառը արդյունաբերությունն է և կենցաղային կեղտաջրերը: Գետի ափին ապրում է շուրջ 3,5 միլիոն մարդ: Գետի ափին կան բազմաթիվ արդյունաբերություններ, այդ թվում ՝ բազմաթիվ կաշեգործարաններ: Հիմնական աղտոտիչները ներառում են ծանր մետաղներ և ստորերկրյա ջրերի արտահոսք:1993-ին միջոցներ էին հատկացվել գետը վերականգնելու համար, բայց միայն խորտակված նավերի կեղևները մասամբ հանվել էին հատակից, հիմնական աշխատանքների համար բավարար գումար չկար, քանի որ դրանք գողացել էին պաշտոնյաների կողմից, դրանից հետո հարցը բարձրացվեց 2006 թ., Բայց մինչ օրս իրականում որևէ գործողություն չի ձեռնարկվել: Դա տեղի չի ունեցել:

Գետ Գանգ (Հնդկաստան)

This image has an empty alt attribute; its file name is 6.jpg

Սա Ասիայի ամենաերկար և խորը գետերից մեկն է և աշխարհի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկն է: Միևնույն ժամանակ, այն աշխարհի ամենակեղտոտ գետերից մեկն է: Գետի աղտոտման պատճառը արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերն են, որոնք գետ են թափվում ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Բանգլադեշում: Հնդկաստանի իշխանությունները դեռ 1985-ին մշակել էին Գանգը վերակառուցելու ծրագիր, որը ներառում էր խոշոր կեղտաջրերի մաքրման կայանների ստեղծում, բայց այսօր դրանք պարզապես չեն կարող հետևել բնակչության և արդյունաբերության արագության աճին: Կատեգորիկորեն անհնար է ջուր խմել Գանգից, քանի որ այն պարունակում է բազմաթիվ պաթոգեն միկրոօրգանիզմներ ՝ ներառյալ շիստոզոմներ, էնտերոբակտերիաներ և նույնիսկ խոլերայի և շիգելիազի հարուցիչներ: Միեւնույն ժամանակ, շուրջ 700 միլիոն մարդ շարունակում է լողալ դրանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, տարեկան 1,5 միլիոն երեխա է մահանում Հնդկաստանում ջրածնային հիվանդությունների պատճառով, և այդ մահվան դեպքերի 30-40% -ը Գանգում լողանալու արդյունք է:

Գետ Սարնո (Իտալիա)

This image has an empty alt attribute; its file name is 7.jpg

Այս գետի երկարությունը ընդամենը 15 կիլոմետր է: Այն սկսվում է Սարնո լեռից և ավարտվում Նեապոլի ելքում: Այս գետը Եվրոպայում ամենակեղտոտվածն է ՝ կապված կաշեգործարանների և գյուղատնտեսության հոսքերի հետ: Այսօր այն շարունակում է օգտագործվել ոռոգման և որոշ տեխնոլոգիական կարիքների համար:

Գետ Յամունա (Հնդկաստան)

This image has an empty alt attribute; its file name is 8.jpg

Մոտավորապես 3,5 միլիոն տոննա կեղտաջրեր օրական թափվում են այս գետը ՝ առանց որևէ մաքրման: Գետում աղտոտվածության մակարդակն այնքան մեծ է, որ այնտեղ ոչ մի ձուկ կամ բույս ​​չկա: Այսպիսով, գետը, որը դեռ հայտնի է հինդուական ծեսերով և սնուցում է 60 միլիոն մարդ, մեռած է: Այս գետի իրական ջրերը հոսում են Գանգ, որը, ի դեպ, նույնպես ներառված է այս ցուցակում, բայց ունի ավելի մաքուր ջրեր:

Գետ Ցիտարիում (Ինդոնեզիա)

This image has an empty alt attribute; its file name is 9.jpg

Դա գոյություն ունեցող բոլոր աղբյուրների համաձայն աշխարհի ամենակեղտոտ գետն է: Այս գետի շրջակայքում կան ավելի քան հինգ հարյուր գործարաններ, որոնք արտահոսում են կեղտաջրերը նրա մեջ: Բացի այդ, այն աղտոտված է պլաստմասե և այլ բեկորներով, որոնք պարզապես լողում են ջրի մակերեսին: Բնապահպանների հաշվարկների համաձայն, ամեն օր մոտ 20 տոննա աղբ և շուրջ 240 տոննա կեղտաջրեր են թափվում ջուրը, ինչը հանգեցրել է ձկնատեսակների 60% -ի ոչնչացմանը: Շատ տեղերում ջրի մակերեսը պարզապես տեսանելի չէ աղբի պատճառով: Այս գետում սնդիկի մակարդակը 100 անգամ ավելի բարձր է, քան թույլատրելի կոնցենտրացիաները, իսկ կապարը ավելացվում է ավելի քան 1000 անգամ:

Рубрика: Էկոլոգիա 10

էկոլոգիա․ 10

Ինչպե՞ս է հագուստը վնասում էկոլոգիային

Հագուստի արտադրության վրա շատ ջուր է ծախսվում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ մեկ զույգ ջինսե տաբատների արտադրության համար պահանջվում է մոտ 7,5 հազար լիտր ջուր։ Այդ նույն քանակով ջուրը մեկ մարդ խմում է 7 տարվա ընթացքում։ Ամեն տարի նորաձևության ինդուստրիան օգտագործում է 93 մլրդ խորանարդ մետր ջուր, որոնք նույն ժամանակահատվածում կարող են օգտագործվել 5 մլն մարդու կյանքի համար:  

Հագուստի արտադրությունը աղտոտում է օվկիանոսը։ Ամեն տարի օվկիանոս են նետում 500 տոննա միկրոֆիբեր, որը համարժեք է ավելի քան 50 մլրդ պլաստիկ շշերի: 

Շրջակա միջավայրի վրա ամենամեծ վնասը բամբակն է հասցնում։ Որպեսզի աճեցնել այն, հարկավոր է օգտագործել շատ թունաքիմիկատներ։ Բամբակյա իրերի արտադրության համար պահանջվում է մեծ քանակությամբ ջուր:
Բամբակի ավերիչ ուժի խորհրդանիշ է համարվում Արալյան ծովը, որը սկսել է չորանալ անցած դարի 60-ական թվականներից։ Այսօր այն զբաղեցնում է մոտ 10%-ը իր նախնական տարածքից։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Ուզբեկստանի Արալյան ծով ընկած գետերի ջուրը սկսել են օգտագործել բամբակյա տնտեսության ոռոգման համար։ Ի վերջո, ջուրը պարզապես չի հասցնում հասնել ծով։ 

Հագուստի արտադրությունն ազդում է մարդկանց էկոհամակարգի վրա։ Աշխարհում տարեկան արտադրվում է 100 մլրդ նոր իրեր՝ նոր կտորներից։ Հագուստ արտադրող գլխավոր երկրներից մեկը համարվում է Ինդոնեզիան։ Չնայած այս ոլորտում ունեցած մեծ հաջողություններին՝ այստեղ չեն շտապում պահպանել էկոլոգիական անվտանգության նորմերը. տեղական գործարանները թափոններ են նետում գետեր, չնայած նրան, որ տեղի բնակչությունը այդ ջրերից օգտվում է դաշտերի ոռոգման ու կենսական այլ կարիքների համար: Չիտարումի արտանետումների պատճառով Ինդոնեզիայի կարևորագույն գետերից մեկը դարձել է աշխարհում ամենաաղտոտված գետերից մեկը: 

Հագուստը օտագործելուց հետո այն ուղարկվում է վերամշակման, բայց հաճախ դրանք պարզապես այրում են։ Eco Watch-ի հետազոտության տվյալներով՝ հագուստի այրման ժամանակ մթնոլորտ արտանետվում է 1,2 մլրդ տոննա ջերմոցային գազ։ Դա ավելին է, քան բոլոր միջազգային չվերթներն ու ծովային փոխադրումները միասին վերցրած: 

«Այսօր շուկայում մանրաթելերի 60%-ը պոլիեսթեր է, իսկ այն արտադրվում է նավթից։ Այնպես որ, մենք կարող ենք ասել, որ երբ մենք այրում ենք պոլիեսթերը, մենք այրում ենք նավթ։ Սա զգալիորեն մեծացնում է ածխածնի երկօքսիդի արտանետումները, ինչպես նաև գունավոր հագուստի և գործվածքների մեջ ներդրված տոննա քիմիկատների և հարդարման նյութերի արտանետումները: Երբ այս նյութը այրվում է, այն մտնում է օդի մեջ: Այրումը տեղի է ունենում ամենուր՝ Ամերիկայից մինչև Շվեդիա», — պատմում է Նյու Յորքի Փարսոնսի դիզայնի դպրոցի դեկանի տեղակալ Տիմո Ռիսանենը։ 

Հին հագուստը դեն նետելու կամ այրելու փոխարեն դրանք կարելի է վերամշակել, սակայն որոշ ընկերություններ անտեսում են բնապահպանական հայեցակարգը, ի շահ բացառիկության անցողիկ զգացողության և իրերի կյանքի ցիկլի վերջին փուլում վաստակելու ցանկության:

Рубрика: Էկոլոգիա 10

Էկոլոգիա․ 10

  • Ինչ է կենդանաբանական այգին, ինչ գործառույթներ ունի

Կենդանաբանական այգում կամ գազանանոցում պահվում և ցուցադրվում են վայրի կենդանիներ։ Կենդանաբանական այգիների նպատակն է անազատ պայմաններում հազվագյուտ և անհետացող կենդանիների բազմացումը, կլիմայավարժեցման եղանակների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների տարածումը։

Կենդանիները պահվում են վանդակներում կամ ցանկապատված տարածքներում։ Սակայն ոչ բոլոր կենդանիներն են դյուրությամբ հարմարվում գազանանոցային պայմաններին (օրինակ՝ առյուծը, վագրը և այլն)։ Անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի տարբեր կենդանիներ հարմարվեն անազատ կյանքին։

  • Աշխարհի կենդանաբանական այգիները տարբերությունները

Աշխարհի կենդաբանական այգիների տարբերությունը պայմանավորված է՝ տեղանքից, կլիմայից, ֆինանսական կարգավիճակից, կենդանիների տեսակներից և խնամքից։ Օրինակ՝ մեր երկրի կենդանաբանական այգին, տարբերվում է այլ երկրների կենդանաբանական այգիներից նրանով, որ մեր երկրում կենդանիների քանակը՝ իր տեսակներով զիջում է մի շարք երկրների կենդանաբանական այգիներից։ Ձմռանը մենք չունենք շենքային պայմաններ, որտեղ կցուցադրվեն կենդանիները և տարին շուրջ բոլոր կգործի կենդանաբանական այգին։ Իմ կարծիքով ֆինանսական խնդիրներների պատճառով, նաև այլ խնդիրներել կան՝ նոր կենդանիներ ձեռք բերելու համար և նույնիսկ բազմացնելու համար։

  • Անազատության մեջ պահվող կենդանիների վարքը

Անազատության մեջ պահվող կենդանիների վարքը՝ ըստ իս, սահմանափակում է կենդանիների շարժը և դառնում են էլ ավելի ագրեսիվ, քանի որ յուրաքանչյուր կենդանի սիրում է ազատություն։ Յուրաքանչյուր կենդանի կարողանում է հայտայթել իրեն անհրաժեշտ սնունդ և բավարարվել, իսկ փակ տարածության մեջ գտնվելով, միայն բավարարվում է հասանելիք սնունդով։

  • Կրկեսային կենդանիներ. երկրներ, որտեղ արգելված է կրկեսներում վայրի կենդանիների գործունեությունը
Рубрика: Էկոլոգիա 10

H2O ֆիլմի վերլուծություն

Այս ֆիլմը դիտելով ես հասկացա, որ խոսքը գնում է մերօրյա իրականության հետ։ Ֆիլմում կային բազմաթիվ խնդիրներ, որոնցից են՝ ծառերի հատումը, կենդանիների որսը և այլն։ Մարդիկ անուշադրության են մատնում ամեն ինչը՝ չհասկանալով, որ իրենց փոքր քայլով կործանում են աշխարհը։ Եթե որևէ մեկը ուզում է որս անել, և խլում է ինչ-որ կենդանու կյանք, ապա դա սխալ է։ Ինչպես մենք իրավունք ունենք ապրելու, այնպես էլ կենդանիները, քանի որ բոլորս էլ բնության մի մասն ենք կազմում , առանց որի անհնար է ։ Յուրաքանչյուրս մտածում ենք, որ օրինակ՝ այս երկու ծառերը կտրեմ և վերջ բնությանը վնաս չեմ հասցնի, բայց այդպես մտածելով՝ բոլորս էլ մեծ վնաս ենք հասցնում բնությանը։

Рубрика: Էկոլոգիա 10

Էկոլոգիա. 10 Հանքարդյունաբերություն

Նախագիծ 2.

  • « Ամուլսար. պետության բնանտարբերությունը» – ֆիլմի դիտում
  • «Ամուլսար.նոր ձեռագիր»– ֆիլմի դիտում
  • Ամուլսար. ճշմարտությունն ընդդեմ պատվիրված կեղծիքի – ֆիլմի դիտում
  • ի՞նչ է ցիանիդը, վտանգները, առաջացնող հիվանդությունները
  • Ցիանիդը բարձր տոքսիկությամբ քիմիական միացություն է, բաղկացած ածխածնի, ազոտի և ջրածնի կամ այլ տարրի մանկական ատոմից։ Այն կիրառվում է հանքարդյունաբերությունու, կաուչուկի, օրգանական ապակու , սինթետիկ ռետինի և այլ միացությունների սինթեզում։Հիմնականում թունավորումները այս վտանգավոր նյութով լինում են ինհալացիոն` թունավոր ջուր կամ սնունդ օգտագործելով։
    Կամչատկայի Կիխլինիչ հրաբխի ստորոտում գտնվող հովիտը 1970-ականներից հետաքրքրության կենտրոնում էր՝ այնտեղ գտնված բազում սատկած կենդանիների (մանր կրծողներից միչև հսկա արջեր) պատճառով: Հովտով անցնելիս ընդհանուր ինքնազգացողության վատացում է նկատվում նաև մարդկանց շրջանում: Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա պատճառներն են տարածքում կուտակված ցիանիդից, սնդիկից, ծծմբաջրածնային և ածխաթթու գազերից բաղկացած գազային խառնուրդները:
  • նկարագրել « Lidian» ընկերության  գործունեությունը Հայաստանում և հարևան երկրներում
  • «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» բաց բաժնետիրական ընկերությանը։ «Լիդիան Արմենիան» հիմնադրվել է 2005 թվականին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարի ոսկու հանքը: Լիդիան ընկերությունը փորձել է ոսկու հանք ստանալ նաև Թուրքիայում, Վրաստանում և Կոսովոյում, սակայն միայն Հայաստանում է ստացվել համաձայնության գալ։
  • գրել օրենքի այն կետերը, որոնք խախտվել են կամ շրջանցել Ամուլսարի հանքի շահագործմանը թույլտվություն տալու համար
  • 2013 թվականին կառավարությունը փոփոխության է ենթարկում Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը։2014 թվականին կառավարությունը ընդունում է հակաօրենսդրական որոշում, որով թույլ է տալիս կարմիր գրքում գրանցված բուսատեսակները տեղափոխել իրենց բնակատեղիներից և վերատնկել այլ վայրերում։2015 թվականին կառավարությունը որոշում է բաց հանքերի ավտոճանապարհների թեքության թույլատրելի սահմանները փոխել։
  • ձեր քաղաքացիական հայացքը խնդրին, բնապահպանական տեսակետը 
  • Ես կարծում եմ, որ եթե մի կազմակերպություն ազատվել է հարկերից, այն արդեն օրինական չէ: Կազմակերպությունը չի կարող լինել առանց հարկերի: Ըստ իս ես վստահ եմ որ սա ապօրինի գործունեություն է: 1.
  • նախկին և ներկա իշխանությունների դիրքորոշումները, մոտեցումներն ու քայլերը

Նախկին իշխանությունները կաշառքով և այլ միջոցներով կարողացել են քողարկել                հարկերը և մի շարք այլ բաներ, սակայն ներկա իշխանությունները ամեն բան անում են          Ամուլսարը ետ բերելու համար: Այս պահին դատական գործ է ընթանում պարզելու                  համար ամեն բան:

Рубрика: Էկոլոգիա 10

Էկոլոգիա․ 10

Ընտրեք թեման և դրա շուրջ կատարեք ուսումնասիրություն

  • Ինչ է օվշորը, զարգացման պատմությունը:

Օֆշորը հատուկ տարածքներեն որտեղ գրանցված պետությունները ազատված են հարկերից կամ վճարում են դրանց նոմինալ, խորհրդանշական չափը:Օֆշորային գոտիներում տեղեկատվության ազատ ելումուտ տեղի չի ունենում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն ինֆորմացիային, որը կհետաքրքրեր պետական մարմիններին՝ այս ընկերություններին պատշաճ հարկելու համար:Չնայած օֆշորային գոտիների՝ ի սկզբանե ունեցած «բարի» մտադրություններին, դրանք ունեն նաեւ որոշակի «մութ» կողմեր:

Verelq News | Մինչեւ վերջին «օֆշորը»․ բացայատվելու են հանքարդյունաբերության  օֆշորային բոլոր օղակները

Այս գոտիները կարող են օգտագործվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի օրինականացման՝ լվացման կամ նույն ահաբեկչության ֆինանսավորման նպատակով, քանի որ այստեղ ապահովվում է բանկային հաշիվների, ֆինանսական գործարքների եւ ընկերությունների շահառուների անանունությունն ու գաղտնիությունը:Ըստ ինձ օֆշորը վատ բան է որովհետև այն անօրինական է, ինչպես վերևում է նշված, բայց աղքատ և չզարգացած երկրները այդպես զարգանում են և հարստանում։

Рубрика: Էկոլոգիա 10

Էկոլոգիա․ 10

Օվշորների մութ կողմերը

Չնայած օֆշորային գոտիների՝ ի սկզբանե ունեցած «բարի» մտադրություններին, դրանք ունեն նաեւ որոշակի «մութ» կողմեր: Այս գոտիները կարող են օգտագործվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի օրինականացման՝ լվացման կամ նույն ահաբեկչության ֆինանսավորման նպատակով, քանի որ այստեղ ապահովվում է բանկային հաշիվների, ֆինանսական գործարքների եւ ընկերությունների շահառուների անանունությունն ու գաղտնիությունը:

Սրանից ելնելով` օֆշորները պիտակվում են որպես «չհամագործակցող», քանի որ չեն մասնակցում հարկային եւ բանկային տեղեկատվության փոխանակմանը, որի արդյունքում, կարելի է ասել, առաջանում է չհսկվող «սեւ տնտեսություն»` միջազգային մակարդակով: Սա իր բացասական ազդեցությունն է ունենում թե՛ անվտանգության, թե՛ ֆինանսական եւ թե՛ քաղաքական կառավարման տեսանկյունից:

Օֆշորները նաեւ մեծ վնաս են հասցնում զարգացած երկրներին, որոնց տեսանկյունից այս տարածքներն անարդար մրցակցություն են կիրառում՝ անարդարացիորեն «խլելով» այդ երկրներին պատկանող հարկային եկամուտները: Պետության հարկերը նրա ինքնիշխանության կարեւորագույն տարրերից են, եւ անարդար հարկային մրցակցության միջոցով օֆշորները մեծ հարված են հասցնում դրան: Ստացվում է, որ ընկերություններն ու նրանց սեփականատերերն օգտվում են այս զարգացած երկրների առաջարկած բարիքներից, սակայն փոխարենը ոչինչ չեն վճարում՝ աշխատելով օֆշորներում:

Օվշորների լավ կողմերը

Արդեն բացահայտեցինք, թե ինչու է օֆշորային գոտին այդքան գրավիչ ընկերությունների համար: Առաջանում է օբյեկտիվ մի հարց. իսկ ի՞նչ օգուտ ունի այստեղ օֆշորային գոտին, ի՞նչ է այն շահում իր տրամադրած արտոնությունների դիմաց:

Նախեւառաջ, օֆշորային ընկերությունների գրանցման համար գանձվում է ոչ մեծ տարեկան տուրք, որը, սակայն, ընկերությունների մեծ քանակի դեպքում վերածվում է կլորիկ գումարի: Այսինքն, այս գոտիները շահում են մեծ քանակությամբ ընկերություններ ներգրավելու հաշվին:

Մյուս կողմից, օֆշորային գոտիները հիմնականում կղզիներ են, որոնք ունեն քիչ բնակչություն, առանձնացված տարածք եւ սակավ ռեսուրսներ: Սա ռազմավարական քայլ է երկրների կողմից՝ այս տարածքներ ներգրավելու լուրջ կապիտալ եւ նպաստելու դրանց ակտիվ զարգացմանը: Օֆշորային կղզիներից են Բելիզը, Բահամյան կղզիները, Վիրջինյան կղզիները եւ այլն:

Բացի այդ, օֆշորներում խստորեն պահպանվում է բանկային գաղտնիքը, որի շնորհիվ շատ ներդրողներ նախընտրում են պահել իրենց միջոցներն օֆշորային գոտիներում ու ֆինանսական գործարքներ իրականացնում տեղական բանկերով եւ այդպիսով նպաստում այս տարածքներում բանկային համակարգի զարգացմանը:յր

Рубрика: Էկոլոգիա 10

Էկոլոգիա ․ 10

Նախագիծ 1.

Դիտելով տեսանյութը ես հասկացա, որ պոչամբարները սարսափելի վիճակում են գտնվում։ Ցավալի է հրաշք բնության կողքին տեսնել պայթած խողովակներ, կեղտոտ ջուր, ինչը առաջացնում է մեծ բնապահնական խնդիրներ։

  • հանքարդյունաբերությունը, գերակա շահը, բնություն և բնապահպանություն
    • բացատրել պոչամբար բառը, գրել Հայաստանի բոլոր պոչամբարները

Պոչամբարն այն կառույցն է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը։ Դրանք հիմնականում կառուցվում են հանքավայրերին մոտ տարածքներում: Գործող պոչամբարներն առաջին հայացքից նման են լճերի, բայց, ի տարբերություն դրանց, պոչամբարները «հարուստ» են կյանքի համար վտանգավոր, թունավոր նյութերով: Պոչամբարները գործում են մինչև նախագծով դրանց համար նախատեսված ծավալի սպառումը կամ հանքավայրի շահագործման ավարտը: Պոչամբարները փակվում են՝ պատվելով հողային շերտով, որի վրա այնուհետ բուսականություն է աճեցվում: Այդպես փորձ է արվում կանխել պոչամբարներում կուտակված վտանգավոր նյութերի ներթափանցումը բնական միջավայր:

Ներկայումս Հայաստանում կա 23 պոչամբար, որոնցից 8-ը փակված են, իսկ 15-ը՝ գործող: Պոչամբարների գերակշիռ մասը գտնվում է Սյունիքի և Լոռու մարզերում:

  • գրել հանքարդյունաբերության հետևանքով առաջացող հիվանդությունները

 Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության բուռն զարգացումը շրջակա միջավայրի աղտոտմանը զուգահեռ ուղեկցվում է առողջապահական խնդիրներով: Շահագործվող հանքավայրերի և գործարանների հարակից տարածքների բնակիչները, մասնագետները տարիներ շարունակ ահազանգում են ծանր մետաղների թունավոր արտանետումների, ջրային, հողային ռեսուրսների աղտոտման հետևանքով առաջացող հիվանդությունների մասին, այդ թվում` քաղցկեղածին: Տեղի բնակիչները պահանջում են ուսումնասիրություններ անցկացնել իրենց բնակավայրերում, ներդնել առողջության ապահովագրության համակարգ:

  • թվարկել բնապահպանական վնասները

Երկաթի ձուլման արտադրության ժամանակ այդ ամբողջ փոշին կարող է լցվել անտառների, այգիների, վարելահողերի վրա, քանի որ փոշու մեջ կան ծանր մետաղներ, որոնք վտանգավոր են կյանքի համար, իսկ ջրերի հետ այդ նյութերը կարող են հասնել նաև Արարատյան դաշտավայր