Рубрика: Քիմիա. 9

Քիմիա․ 9

Ազոտ և ֆոսֆոր

ազոտ

1.- Ո՞ր  տարրերն են   ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

N-Ազոտ , P-Ֆոսֆոր, As-Արսեն, Sb-Ծարիր, Bi-Բիսմութ

2.-Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված  ոչ մետաղական հատկությունները ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. …

Ավելի մեծ է ազոտինը, քանի որ ֆոսֆորի էլեկտրաբացասականությունը ավելի քիչ է:

3.- Ինչո՞ւ  են  ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական  տարրեր…

Քանի որ դրանք շատ կենդանի օրգանիզմների և բույսերի բաղկացուցիչ մաս են կազմում, և կարևոր են ֆիզիոլոգիական պրոցեսների համար:

4.-Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ  բույսերի աճման  համար…

Ամեն տեսակի բույս ունի իր բարենպաստ պայմանները աճելու համար, բայց հիմնականում հարկավոր է՝ լույս, ջուր, հող, խնամք և այլն…

5.- Ինչո՞ւ են  հողին տալիս  պարարտանյութեր, ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Պարարտանյութը օգնում է բույսին աճել ավելի արագ և բերքատվությունը բարձրացնել: Ինձ ծանոթ է բուսահողը:

*6. Ւ՞նչ  է  պարարտանյութը….

Օրգանական, անօրգանական և կենսաբանական նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութ կարող է ծառայել օրինակ՝ բանանի կլեպը

Рубрика: Քիմիա. 9

Կենսական տարրեր

Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմների կենսագործունեությունը: Դրանցից են ՝ ածխաջրեր, գլյուկոզ, լիպիդներ, ճարպեր, գլիկոգեն, օսլա, սախարոզ, սպիտկուցներ, նուկլեինաթթուներ, վիտամիններ և այլն:

Կենսական տարրերը դասակարգվում են մակրոտարրերի (մեծ քանակությամբ), միկրոտարրերի (քիչ քանակությամբ) և ուլտրատարրերի (շատ քիչ քանակությամբ):

Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջջի բաղադրությունն է.

70% – 80% ջուր

10% – 20% սպիտակուցներ

1% – 5% ճարպեր

0,2% – 2% ածխաջրեր

0,2% – 2% նուկլեինաթթուներ

Рубрика: Քիմիա. 9

Լաբորատոր աշխատանքներ. «Ջրի ֆիզիկական, քիմիական և օրգանոլեպտիկ հատկությունները: Լուծույթների պատրաստումը և լուծված նյութի զանգվածային, մոլային բաժնի, մոլային կոնցենտրացիայի որոշումը»:

Առաջադրանք 1. Որո՞նք  են  ջրի  ֆիզիկական հատկությունները, թվարկեք….

Ջրի երեք ագրեգատային վիճակները- ջրի եռալը, ջրի պնդանալը, ջրի տաքացումը բնության մեջ

Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝պինդ, հեղուկ և գազային:

Ջրի անոմալ առանձնահատկություններից են  եռման (+100°C) և պնդացման (վերածվում է սառույցի) (0°C) ջերմաստիճանները:

Ջուրն օժտված է  բարձր ջերմունակությամբ: Կլանելով հսկայական քանակությամբ ջերմություն՝ ջուրը համարյա չի տաքանում։

Առաջադրանք 2. Որո՞նք  են  ջրի քիմիական  հատկությունները, գրեք  ջրի  փոխազդեցությունը  պարզ  և  բարդ  նյութերի  հետ….

Ջուրը ամֆոտեր միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10−9)

H2Օ⇌H++ OH կամ HՕH+HOH⇌H3Օ++ OH

2.Փոխազդում է մետաղների հետ.

ակտիվ մետաղներ՝

2Na+2H2O=2NaOH+H2

Ca+2H2O=Ca(OH)2+H2

պակաս ակտիվ՝

Zn+H2O=ZnO+H2

3Fe+4H2O=Fe3O4+4H2

պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։

3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.

K2O+H2O=2KOH

BaO+H2O=Ba(OH)2

4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ

SO3+H2O=H2SO4

P2O5+3H2O=2H3PO4

Առաջադրանք 3. Որո՞նք  են  ջրի  օրգանոլեպտիկ  հատկությունները, թվարկեք…,ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր…

Ջրի օրգանոլեպտիկ հատկություններն են գույնը, համը, հոտը։ Ջուրը դառնահամ են դարձնում Ca և Mgաղերը, քաղցրահամ են դարձնում K և Na աղերը։

Խմելու ջուրը պիտի պարունակի 100 մանրէից ոչ ավել։

Չի կարելի խմել այն ջուրը, որից քլորի հոտ է գալիս։

Առաջադրանք 4. Ջրի  փոխազդեցությունը  ակտիվ  մետաղներից` նատրիումի  հետ, գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը….և  հավասարեցրեք  էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով….

Ջրի փոխազդեցությունը ակտիվ մետացներից նատրիումի հետ

Ջուրը քայքայում են ալկալիական մետաղները՝ Li, Na, K, Rb, Cs: Ջուրը քայքայում են հողալկալիական մետաղները՝ Ca, Sr, Ba

Na+2HOH -2NaOH+H2

Առաջադրանք 5. Խմելու  սոդայի` նատրիումի   հիդրոկարբոնատի  լուծույթի  պատրաստումը  և  կոնցենտրացիայի  որոշումը…

m(NaHCo3)=8,4գ

m(H2O)=100գ

Cm(NaHCO3)= n(NaHCO3)/V(լուծույթ)=0,1մոլ/0,1լ=1մոլ/լ

Рубрика: Քիմիա. 9

Սպիտակուցներ:Նուկլեինաթթուներ

                                                             Սպիտակուցներ

Սպիտակուցներ պրոտեիններ, պոլիպեպտիդներ, բարձրամոլեկուլային օրգանական միացություններ, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ալֆա-ամինաթթուներից: Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձևափոխությունների, ինչպես բջջում ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը։ Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին, օրինակ, ֆոտոսինթեզի սպիտակուցային կոմպլեքսն է։

Image result for սպիտակուցներ

Տրանսկրիպցիա, գենային էքսպրեսիայի առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ՌՆԹ ։ Համարվում է մոլեկուլային կենսաբանության կենտրոնական դոգմայի երկրորդ փուլը։

ՌՆԹ-ն և ԴՆԹ-ն նուկլեինաթթուներ են, որոնք օգտագործում են նուկլեոտիդների ազոտային հիմքերով պայմանավորված կոմպլեմենտրաությունը տեղեկատվության փոխանցման համար։ Տրանսկրիպցիայի ընթացքում ԴՆԹ շղթան կարդացվում է ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ, որի հետևանքով սինթեզվում է ԴՆԹ շղթային կոմպլեմենտար և հակազուգահեռ ՌՆԹ շղթա։

Տրանսլյացիա բջջում սպիտակուցի կենսասինթեզն է, որը իրենից ներկայացնում է ՌՆԹից սպիտակուց ինֆորմացիայի փոխանցումը

Նուկլեինաթթուններ

1847 թվականին ցլի մկաննեերի հանուկից անջատվել է մի նյութ[2], որը ստացել է «ինոզինային թթու» անվանումը։ Այն դարձավ առաջին հետազոտված նուկլեինաթթուն։ Հետագա տասնամյակների ընթացքում որոշվեցին նրա քիմիական կառուցվածքի մանրամասները։ 1868 թվականին շվեյցարացի քիմիկոս Ֆրիդրիխ Միշերը որոշ կենսաբանական նյութերի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերել է մինչ այդ անհայտ մի նյութ։ Այն պարունակում էր ֆոսֆոր և ուներ վառ արտահայտված թթվային հատկություններ։ Այդ նյութը անվանվեց «նուկլեին»։ Նրան վերագրվեց C29H49N9O22P3 քիմիական բանաձևը։ Վիլսոնը ուշադրություն դարձրեց «նուկլեինի» նմանությանը մինչ այդ հայտնաբերած «քրոմատինին», որը քրոմոսոմի գլխավոր բաղադրիչն է։ Առաջարկվեց մի վարկած ժառանգական ինֆորմացիայի փոխանցման մեջ «նուկլեինի» յուրահատուկ դերի մասին։

Image result for նուկլեինաթթուններ

1889 թվականին Ռիխարդ Ալտմանը ներմուծեց «նուկլեինաթթու» տերմինը, ինչպես նաև մշակեց նուկլեինաթթուներ ստանալու հարմար մի մեթոդ, որը չէր պարունակում սպիտակուցային խառնուրդներ։ Ուսումնասիրելով նուկլեինաթթուների հիմնային հիդրոլիզի ժամանակ առաջացած նյութերը՝ Լևինն ու Ժակոբը անջատեցին նրանց հիմնական բաղադրիչները՝ նուկլեոտիդներն ու նուկլեոզիդները, ինչպես նաև՝ առաջարկեցին նրանց հատկությունները նկարագրող կառուցվածքային խելամիտ բանաձևեր։ 1921 թվականին Լևինը առաջ քաշեց «ԴՆԹ–ի տետրանուկլեոտիդային կառուցվածքի»[3] մի վարկած, որը հետագայում հերքվեց։ Քիմիկոսները քննադատորեն էին մոտենում մակրոմոլեկուլների գոյությանը, որի արդյունքում էլ ԴՆԹ–ին վերագրեցին ցածր մոլեկուլային զանգվածով կառուցվածք։

Рубрика: Քիմիա. 9

Անօրգանական նյութերի հիմնական դասերի վերաբերյալ գիտելիքների ընդհանրացում. Քիմիա 9

Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ բաղադրության, սահմանեք, գրեք օրինակներ…

Նյութերը ըստ բաղադրության դասակարգվում են պարզ և բարդ:

Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:

Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:

Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ ծագումնաբանության, գրեք օրինակներ…

Նյութերը ըստ ծագումնաբանության դասակարգվում են օրգանականի և անօրգանականի:

Օրգանական նյութերից են ՝ ճարպերը, ամինաթթուները, նավթը և այլն…

Անօրգանական նյութերից են ՝ թթվածին, կերակրի աղ, կարբոնատները և այլն…

Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք օրինակներ…

Անօրգանական նյութերից են ՝ կարբիդները, ածխածնի օքսիդը, կարբոնատները և այլն:

Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք…

Օրգանական նյութերից են ՝ ճարպերը, ամինաթթուները, գլյուկոզը, ֆրուկտոզը, բնական գազը, էթիլ սպիրտը և այլն:

Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք…

Քանի որ քիչ տարրեր կան, որոնք պարունակում են ածխածին, ըստ այդմ, անօրգանական նյութերն ավելի շատ են:

Ի դեպ.

Ածխածին (C), սիլիցիում (Si), գերմանիում (Ge), անագ (Sn) և կապար (Pb) տարրերը կազմում են տարրերի պարբերական համակարգի IV A խումբը, որը սովորաբար անվանում են ածխածնի ենթախումբ:

Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:

Հետևյալ շարքից անօրգանական նյութերն են ՝ թթվածինը, կերակրի աղը, ջուրը, քլորը, խմելու սոդան, երկաթը, ծծմբական թթուն, ազոտը, սպիտակուցը, պղինձը:

Թթվածնի քիմիական բանաձևն է ՝ O2, O – 2 ատոմ (կազմված է թթվածնի ատոմներից)

Կերակրի աղի քիմիական բանաձևն է ՝ NaCl, Na – 1 ատոմ, Cl – 1 ատոմ (կազմված է նատրիումի և քլորի ատոմներից)

Ջրի քիմիական բանաձևն է ՝ H2O, H – 2 ատոմ, O – 1 ատոմ (կազմված է ջրածնի և թթվածնի ատոմներից)

Քլորի քիմիական բանաձևն է ՝ Cl (1 ատոմ) (կազմված է քլորի ատոմներից)

Խմելու սոդայի քիմիական բանաձևն է ՝ NaHCO₃, Na – 1 ատոմ, H – 1 ատոմ, C – 1 ատոմ, O – 3 ատոմ (կազմված է նատրիումի, ջրածնի, ածխածնի և թթվածնի ատոմներից)

Երկաթի քիմիական բանաձևն է ՝ Fe (1 ատոմ) (կազմված է երկաթի ատոմներից)

Ծծմբական թթվի քիմիական բանաձևն է ՝ H₂SO₄, H – 2 ատոմ, S – 1 ատոմ, O – 4 ատոմ (կազմված է ջրածնի, ծծումբի և թթվածնի ատոմներից)

Ազոտի քիմիական բանաձևն է ՝ N (1 ատոմ) (կազմված է ազոտի ատոմներից)

Պղնձի քիմիական բանաձևն ՝ Cu (1 ատոմ) (կազմված է պղնձի ատոմներից)

Որոշեք Ձեր ընտրած բարդ անօրգանական նյութերի հարաբերական մոլեկուլային  զանգվածները`Mr, որակական և քանակական բաղադրությունները՝ տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները:

Mr (Օ2) = 32

Mr (NaCl) = 23 + 35 = 58

Mr (H2O) = 2 + 16 = 18

Mr (Cl) = 35

Mr (NaHCO3) = 23 + 1 + 12 + (16 * 3) = 84

Mr (Fe) = 55

Mr (H₂SO₄) = 2 + 32 + (16 * 4) = 98

Mr (N) = 14

Mr (Cu) = 63

m (Na) : m (Cl) = 23 : 35

m (H) : m (O) = 1 : 16

m (Na) : m (H) : m (C) : m (O) = 23 : 1 : 12 : 16

m (H) : m (S) : m (O) = 1 : 32 : 16

Рубрика: Քիմիա. 9

Քիմիա․ 9

Թթվածինն անգույն, անհամ և անհոտ գազ է: Այդ պատճառով մեր զգայարաններն այն չեն ընկալում: Սակայն թթվածնի բացակայությունը կամ անբավարարությունը կզգանք անմիջապես. պարզապես շնչահեղձ կլինենք:Երկրի վրա թթվածինն ամենատարածված քիմիական տարրերից է և հանդիպում է ամենուրեք, այն կազմում է օդի, ջրի, երկրակեղևի, կենդանի օրգանիզմների, բույսերի զգալի մասը: Թթվածինը մտնում է մեր սննդամթերքի՝ ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների բաղադրության մեջ:Թթվածինը կարևոր է հատկապես նրանով, որ մենք շնչում ենք այն: Շնչառությունը Երկրի կենսոլորտի, կյանքի գոյատևման ամենակարևոր նախապայմանն է:Թթվածինը մթնոլորտում գտնվում է ազատ վիճակում (O2) և կազմում է նրա հինգերորդ մասը: Մթնոլորտի վերին շերտերում թթվածինը գտնվում է օզոնի (O3) ձևով, որը կարևոր նշանակություն ունի Երկրի վրա կյանքի պահպանության խնդրում: Մթնոլորտում թթվածնի կորուստը՝ օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով, բույսերը վերականգնում են լուսասինթեզով: Նրանք նույնպես շնչում են, սակայն դա տեղի է ունենում օրվա միայն մութ ժամերին՝ գիշերը:Թթվածնի հետ նյութերի փոխազդեցությունը կոչվում է օքսիդացում: Օքսիդացման ռեակցիաներ են այրումը, շնչառությունը, մետաղների ժանգոտումը, բույսերի մնացորդների փտումը և այլն:Այրումն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատմամբ: Այրվում են փայտը, ածուխը, թուղթը, բնական գազը, նավթը և այլն: Կենսաքիմիական շարժընթացներում տեղի է ունենում դանդաղ օքսիդացում, որի ժամանակ թթվածնի հետ նյութի փոխազդեցությունն ընթանում է դանդաղ, ջերմությունն անջատվում է աստիճանաբար՝ առանց լույսի անջատման: Դանդաղ օքսիդացում են, օրինակ, խաղողաշաքարի (գլյուկոզի) օքսիդացումն օրգանիզմում, բույսերի մնացորդների փտումը, շնչառությունը, լուսասինթեզը, երկաթի ժանգոտումը խոնավ օդում:Տեխնիկայում թթվածինը ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ և ջրի էլեկտրոլիզով:

Рубрика: Քիմիա. 9

Քիմիա․ 9 Ինքնաստուգում

Յուրաքանչյուր  առաջադրանքը  0,333  միավոր  է

1.Ո՞ր  շարքում են  նշված միայն ֆիզիկական մարմիններ.

   ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
   բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
   գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
  դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

  1. Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում.   ջրի կաթիլ, պղնձե թաս,  ալյումինե կաթսա,   ռետինե գնդակ,  պղնձե կուժ, սառցե դղյակ,  ոսկե  մատանի.

1)3                        2)  6                            3)                                   4) 5

3. Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.
     1) 
 ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
    2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
    3)  շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
    4)  սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

4. Ինչպիսի՞ ագրեգատային վիճակում կարող է գտնվել սնդիկը.

  1. միայն պինդ  վիճակ
  2. միայն  գազային վիճակում
  3. միայն  հեղուկ  վիճակում
  4. բոլոր  երեք  վիճակներում

 5.  Որքա՞ն է ոսկու  ձուլակտորի զանգվածը,  որի ծավալը  2 սմէ, իսկ ոսկու խտությունը  19,3 գ/սմ3է.

1) 38,6գ                    2) 9,65գ                   3) 3,86գ                       4) 1,93գ

6. Ո՞ր  շարքում  են գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                      3)  H2O, N2, O3,  Ni, S8

   2)   AgBr, H2, CaCO3, P4                                      4)  NaOH, CO2, NH3, CuSO4

7. Ո՞ր  շարքում են առկա միայն կովալենտային կապերով միացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

8. Հետևյալ նյութերից չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու   աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը.    HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2,   Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.

      Օքսիդ       Հիմք         Թթու             Աղ
    

9. Ո՞ր  շարքում է  գրված ֆոսֆոր,  թթվածին,  ածխածիներկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.

    1)  F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)  K, Na, P, Fe, C 

                                                                                                             10. Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը.
    1)  միայն էլեկտրոններից
    2)  նեյտրոններից  և  էլեկտրոններից
    3)  պրոտոններից, էլեկտրոններից  և  նեյտրոններից
    4)  միայն պրոտոններից

  1.  Բնութագրեք  հետևյալ  տարրերը՝ ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, սիլիցիում, մանգան, պղինձ, ցինկ, արծաթ, ոսկի ….  (նշված տարրերից ընտրեք մեկ մետաղ և մեկ ոչմետաղ)  ըստ  հետևյալ ըստ հետևյալ սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը….
բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z =…
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)…
դ)  պարբերության  համարը, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը….

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

մակարդակների  և  ենթամակարդակների)

ըո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված`  մետաղակա՞ն, թե՞   ոչ մետաղական…

  թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ   տարրի  ատոմներ……..

ժ Կատարեք հաշվարկներ ` որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (գ),

տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,

տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները օքսիդում:

  1. Համապատասխանեցրեք նյութի հատկությունները և անվանումը.   
ՀատկություններըԱնվանումը
  աբնորոշ  հոտով   թափանցիկ  հեղուկ     բջրում  լավ  լուծվող  պինդ  նյութ     գմետաղական  փայլով  պինդ  գունավոր  նյութ     դջրում  քիչ  լուծվող  անհոտ, անհամ  գազ    1) կավիճ   2) սախարոզ   3) քացախաթթու   4) թթվածին   5)  քլոր   6)  յոդ
Рубрика: Քիմիա. 9

Թեմաները՝ Ֆիզիկական մարմին և նյութ:

Թեմաները՝ Ֆիզիկական մարմին  և  նյութ:

Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։ 

Օրգանական նյութեր են. ճարպերը՝ կենդանական և բուսական. ամինաթթուները, որոնք սպիտակուցների կառուցվածքային «աղյուսիկներն» են.  գլյուկոզը, ֆրուկտոզը, այլ շաքարները. մրջնաթթուն, քացախաթթուն, մրգերում և բույսերում պարունակվող այլ թթուները. բնական գազը, նավթը և դրա թորման արգասիքները՝ բենզինըկերոսինը. ածխաջրածինները՝ պրոպանը, բութանը, ացետիլենը. էթիլ սպիրտը. ացետոնը։

Ատոմ, մոլեկուլ, իոն

Ատոմ.

Ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը էլեկտրոնն է: Էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից, որը միշտ միևնույն արժեքն ունի: Տարբեր քիմիական տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր թվով էլեկտրոններ: Սովորական վիճակում մարմինը, ինչպես և նրա կառուցվածքային տարրերը՝ ատոմները, էլեկտրաչեզոք են: Ուրեմն վերջինիս բոլոր էլեկտրոնների գումարային լիցքի բացարձակ արժեքը հավասար է միջուկի լիցքին:Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող  Էլեկտրոնների  թվով:

Ատոմում պրոտոնների քանակով է պայմանավորված, թե ինչ քիմիական տարրի ատոմ է այն. օրինակ՝ պղնձի բոլոր ատոմները ունեն 29 պրոտոն, իսկ նեյտրոնների թվով պայմանավորված է թե քիմիական տարիի որ իզոտոպից է ատոմը։ Էլեկտրոնների քանակը ազդեցություն ունի ատոմի էլեկտրամագնիսական հատկությունների վրա։ Քիմիական կապերի միջոցով ատոմները կարող են քիմիական միացություններ կազմել, ինչպես օրինակ մոլեկուլները։

Մոլեկուլ.

Մոլեկուլը նյութի փոքրագույն մասնիկ է, որը պահպանում է նրա հիմնական քիմիական հատկությունները և կարող է գոյություն ունենալ ինքնուրույն։ Մոլեկուլը քիմիական կապերով միացած ատոմների խումբ է։ Քիմիական կապը մոլեկուլում հիմնականում պայմանավորված է արժեքական էլեկտրոններով։ Քվանտամեխանիկական տեսության համաձայն մոլեկուլը իրար հետ փոխազդող ատոմական միջուկների և էլեկտրոնների ինքնուրույն համակարգ է։ Հայտնի են նաև միատոմանի մոլեկուլներ:

Քիմիական ռեակցիաների ընթացքում մի տեսակի մոլեկուլները փոխարկվում են այլ տեսակի մոլեկուլների։ Տարբեր նյութերի մոլեկուլները տարբերվում են որակական և քանակական բաղադրությամբ, զանգվածով, կառուցվածքով, ատոմների փոխադարձ դասավորությամբ, ատոմների միջև քիմիական կապի բնույթով և հատկություններով։

Իոն.

Իոնները  լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են չեզոք ատոմներին էլեկտրոն միանալիս կամ էլեկտրոն տրամադրելիս:   
Իոնի ձեռք բերած էլեկտրական լիցքն անվանվում է իոնի լիցք:

Այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջև գործող էլեկտրաստատիկական փոխազդեցության շնորհիվ անվանվում է իոնային: Էլեկտրաստատիկական  ուժերի ծագման հետևանքով   ձևավորվում է  այսպես կոչված իոնային բյուրեղավանդակը:

Ներկայումս հայտնի է մոտավորապես 30 միլիոն նյութ։

Բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից։

Ազոտ ֊ պարզ նյութ

Պարզ նյութերը կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից։

Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր։

Պարզ նյութերը մոտավորապես 400 հատ են։

Պարզ նյութերը 400 հատ են, որովհետև կան տարրեր, որոնք առաջացնում են մի քանի պարզ նյութ։

Երևույթը կոչվում է ալոտրոպիա ՝ տարաձևություն։

Բարդ նյութերը կազմված են 2 և ավելի քիմիական տարրի ատոմներից։

Պարզ նյութերը դասակարգում են ՝ մետաղներ և ոչ մետաղներ։

Ատոմները բնության մեջ 90 ֊ ն են։

Բարդ նյութերը, ըստ ծագման, լինում են ՝ օրգանական և անօրգանական։

Անօրգանական նյութերը մոտավորապես կես միլիոն են, օրգանականները մոտավորապես 29 միլիոն են։

արցեր և վարժություններ.

  • Սահմանեք և բնութագրեք ո՞րն է կոչվում ֆիզիկական մարմին,օրինակներ…

Ֆիզիկական մարմինն ունի զանգված և ծավալ։ Բոլոր ֆիզիկական մարմինները կենդանի և անկենդան, կազմված են նյութերից։

Կենդանի մարմինները՝ մարդիկ, կենդանիներ, բույսեր…

Անկենդան մարմինները՝ սեղան, աթոռ, գրիչ…

  • Մոտավոևապես քանի՞ միլիոն  նյութ  է  հայտնի մարդկությանը

Մարդկությանը հայտնի է մոտավորապես 30 միլիոն նյութ։

  • Սահմանեք,դասակարգեք և բնութագրեք նյութերը, գրեք պարզ և բարդ, անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ…

Նյութեը միմյանց հետ փոխազդող փոքրագույն մասնիկների (ատոմ, մոլեկուլ, իոն) համախումբ է՝ իրեն բնորոշ բաղադրությամբ, հատկություններով։ Պարզ նյութերը կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից։ Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր։ Պարզ նյութերը մոտավորապես 400 հատ են, որովհետև կան տարրեր, որոնք առաջացնում են մի քանի պարզ նյութ։ Բարդ նյութերը կազմված են 2 և ավելի քիմիական տարրի ատոմներից։ Բարդ նյութերը ըստ ծագման լինում են անօրգանական (0,5 միլիոն) և օրգանական (29միլիոն)։