Рубрика: Գրականություն 9

Նոյեմբերի 1-5

Գրավոր աշխատանք

  • փորձիր վերլուծել կամ գրավոր վերապատմել քեզ դուր եղած ստեղծագործությունը

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

Այս բանաստեղծությունով Վահան Տերյանը նկարագրում է իր աշունը, որտեղ պատմոււմ է, թե ինչպես են դեղին տերևները թափվում իր շուրջը, ինչպես են ցուրտ քամիներն ու անձրևները հյուր եկել իրեն։ Տաք օրերն անցան նրա և եկավ մշուշն ու ցուրտը, իսկ երազանքները գնացին հավերժ։

  • «Զարմանալի աշուն» կամ «Իմ աշունը» վերնագրով գրիր շարադրություն

«Իմ աշունը»

  • աշնան թեման համաշխարհային գրականության էջերում. կարդա, թարգմանիր, ներկայացրու

Աշունը հաստատվեց մի մութ, թավ անտառում։ Այնտեղ ապրող բոլոր գազաններն ու թռչունները հարցնում էին նրան, թե ինչու՞ է մարդկանցից այդքան հեռու թաքնվել։

Աշունը պատասխանեց նրանց.

— Ես մշտապես լալիս եմ գնացող ամռան մարող գեղեցկության համար: Իմ արցունքներն այնքան դառը և սառն են, որ Երկիրը լցվում է նրանցով, և նրա վրա մնում են սառած ջրափոսեր, որոնց վրա գնալով ավելի են կախվում ծանր ամպերը: Անհետանում են գույները, և շրջապատող աշխարհը դառնում է մոխրագույն և ձանձրալի: Օրը չի շտապում արթնանալ՝ փորձելով շուտափույտ մարել:

— Չի կարելի թողնել մարդկանց առանց փորձ ձեռք բերելու հույսի, — պոռթկացող ձայներով գոռում էին կենդանիներն ու թռչունները,— Չէ՞ որ, ամեն ինչ այս աշխարհում և մարդկանց կյանքում յուրահատուկ իմաստ ունի:

Գարունը կյանքի ծնունդն է և մանկական երազանքները ապագայի վերաբերյալ։

Ամառը հույսի և ցանկության ժամանակն է։

Աշունը փորձ է, որն օգնում է ընտրել ճիշտ ցանկություն։

Ձմեռը իմաստություն է, որի հետ հեշտ ու հանգիստ ծնվում է նոր երազանքը։

Աշունը առարկելու ոչինչ չգտավ և վերադարձավ մարդկանց մոտ՝ քամու ուժգնությամբ պոկելով մերկ ծառերի վերջին տերևները։

Եկեք միասին լցվենք իմաստությամբ՝ ձեռք բերելով փորձ, պաշտպանելով հույսը և հավատալով երազանքին։

Աղբյուրը

Рубрика: Գրականություն 9

Գրականություն-Մովսես Խորենացի, Փավստոս Բյուզանդ

Հայկ և Բել

Բելը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը կամ Ասորեստանի թագավորը։ Վերջինս իրեն է ենթարկեցնում բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի երթարկվում նրան: Իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում է Հայքով, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է: Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Վանա լճի ափին ճակատամարտի են բռնվում, իսկ Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։

Արտավազդ և Արտաշես

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, որը Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց, ասելով՝, թե նա հեռանում է մեզնից, ոնց որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանում՜: Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորեմ: Այս ամենից հետո Արտաշես Մեծը անիծում է նրան, ասելով անիծում եմ քեզ, թող որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես: Արտավազդը այդ օրվանից հետո սկսում է իր բոլոր քույրերին և եղբայրներին վտարել երկրի սահմաններից դուրս։  Եվ մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ անիրավ Արտավազդը երկաթյա շղթաները ձերքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:

Արտաշես և Սաթենիկ

Շատ տարիներ առաջ ալանները տեղակայվել են Կուր գետի հյուսիսային մասում, իսկ հայերը՝ հարավային: Ալաններին այդպես դուր չէր գալիս, դրա համար պատերազմ սկսեցին հայերի դեմ՝ շարժվելով դեպի Կուր գետի հարավային մասը: Դա նրանց մոտ չստացվեց, և Արտաշեսը գերի  վերցրեց ալանների թագավորի որդուն: Ալանների թագավորը խնդրեց վերադարձնել տղային, որպեսզի հաշտություն տիրի նրանց մեջ, բայց Արտաշեսը չհամաձայնեց: Այս լուրը լսելով՝ գերի վերցված տղայի քույրը շտապում է փրկել եղբորը: Նա իմաստուն խոսքեր է ասում Կուր գետի ափին: Արտաշեսը լսեց նրա նուրբ ձայնը և սիրահարվեց նրան: Ալանների թագավորը պահանջեց Արտաշեսին հարկ տալ ամուսնության համար: Արտաշեսը ոսկի ուներ և կարողացավ վճարել հարկը ու ամուսնացավ Սաթենիկի հետ: Ամուսնության ժամանակ Արտաշեսի գլխին ոսկիներ էին շաղ տալիս տղամարդիկ, իսկ Սաթենիկի գլխին՝ կանայք՝ մարգարիտներ: Նրանք ունեցան Արտավազդ անունով տղա, ով, երբ մեծացավ՝ ագահ և գոռոզ մարդ դարձավ:

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Այս պատմությունը այն մասին էր որ Շամիրամը, լսելով Աարա Գեղեցիկի գեղեցկության մասին,ընծաներով  պատվիրակներ  է ուղարկել նրա մոտ խնդրել  նրան ամուսնանալ իր  հետ և դառնալ Ասորեստանի թագավոր։Սակայն Արան, մնալով հավատարիմ  իր ժողովրդին, մերժում է Շամիրամին։Շամիրամը լսելով, որ Արան մերժել է նրա առաջարկը,իր զորքով գնում է Հայաստան Արային գերելու։Սակայն ճակատամարտի ժամանակ Արան զոհվում է։Շամիրամը գտնելով Արայի դին ցանկացել է նրան վերակենդանացնել  արալեզների օգնությամբ, սակայն  նրանց չի հաջողվում վերակենդացնել Արային։Շամիրամը Արային դին թաղում է և իր սիրելիներից  մեկին հագցնում է Արայի շորերը և ասելով, թե Արան վերակենդանացել է։

Արշակ և Շապուհ

Արշակ և Շապուհ Չորորդ դարում երեսունչորս տարի մեր հայոց աշխարհը պատերազմ մղեց պարսից թագավորի դեմ: Եվ’ հայոց, և’ պարսիկները հոգնել էին երկարատև կռիվնեևից: Բազում հայ նախարներ ըմբոստացել էին Արշակ թագավորի դեմ և հրաժարվել կռվին մասնակցելուց: Պարսից Շապուհ թագավորը ընծաներով, հրովարտակներով, ազաչանք-պաղատանքով Արշակ արքային խնդրում է, որ գնա Պարսկաստան`և խաղաղություն հաստատի:Արշակ թագավորը չի ուզում գնալ Շապուհի հրավերին:Բայց հայ իշխաները ստիպում են, որ ընդունի պարսից թագավորի հրավերը: Շապուհ թագավորը մերժեց իր ուխտը և Արշակին ընդունեց իբրև իր ծառայի: Շապուհը խրատեց ու հանդիմանեց Արշակին: Հետո Շապուհ թագավորը հավաքի կանչեց իր աստղահմաներին ու աստղագուշակներին: -Ես շատ անգամ կամեցա սիրել հայոց Արշակ թագավորին բայց նա ինձ միշտ անարգեց: Եթե ես գիտենայի, թե նա այսուհետև ինձ հնազանդ կլինի ապա մեծազանդության ցույցերին և չգիտեմ` ինչպես փորձեմ նրար: Աստղագուշակները երկար մտածեցին և մի հնարք սովորեցրին Շապուհ արքային: Շապուհը իր ծառաներին ուղարկեց Հայաստան և ասաց այնտեղից հող ու ջուր բերել: Երբ կատարվեց արքայի հրամանը, նա իր սրահի հատակի կեսի վրա հայոց հողը լցրեց, վրան ջուր ցանեց:Հետո կանչեց Արշակ արքային բռնեց նրա ձեռքը և երկուսով խոսելով քայլեւմ էին սրահում:Քանի պարսկական հողի վրա էին Արշակն ասում էր -Ես մեղանչեցի և հանցավոր եմ քո առաջ, իմ թշնամիները ինձ մոլորեցրին, և սուր առա քո դեմ: Իսկ երբ գալիս էին հայոց հողի վրա, Արշակը գոռոզ կերպարանք էր ընդունում և սկսում էր նախատել Շապուհին: -Հեոռու ինձնից, չարագործ ծառա, ես չեմ ների քեզ իմ նախնիների վրեժը: Եվ այդպես շարունակ: Պարսկաստանի հողի վրա Արշակ թագավորը խեղճանում զղջում էր, իսկ հայոց հողի վրա ըմբոստանում էր ու սպառնում Շապուհ արքային: Այդ նույն օրը երեկոյան` ընթրիքին, նրա գահույքի տակ էլ հայոց հող լցրեցին վրան ջուր ցանեցին: Երբ ծառաները բերեցին Արշակ էագավորին նստեց իր տղեղում, նա մի պահ ուռած-փքված նստեց, հետո ոտքի կանգնեց ու ասաց Շապուհ թագավորին: -Իմն է այդ տեղը, որտեղ դու ես բազմել: Երբ իմ երկիր հասնեմ, քեզնից խստագույն վրեժխնդիր կլինեմ: Շապուհ թագավորը հրամայեց ամնիջապես շղթայել Արշակ արքային և տանել Անուշ բերդ ցմահ պահել այնտեղ:

Рубрика: Հայոց Լեզու. 9, Նախագծեր, Գրականություն 9

Գրականություն․ 9

Նախագիծ

Գրականություն-Կարդում ենք Համո Սահյան

Հարցեր և առաջադրանքներ

1. Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին:

2. Գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով:

3. Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ:

Ինչ արած, մարդ եմ

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

Ինձ դորւ եկավ <<Համո Սահյանի>>հենց այս բանաստեղծությունը, քանի որ նա անկեղծանում է և չի արդարանում: Իր ասածից երևում է, որ նա հոգու խորքում միայնակ է և փորձում է բոլորին բացատրել առանց արդարացումների, որ ամե ին հնարավոր է: Նա պատմում է որոշ չափով իր կյանքի մասին:

4. Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր:

Рубрика: Գրականություն 9

Գրականություն․ 9

Մեսրոպ Մաշտոցի գրերի գյուտի նշանակությունն իր ապրած ժամանակի մեջ և հետագա դարերում։

Մեսրոպ Մաշտոցի գրերի գյուտի գինն ու համը, բարեբախտաբար, մինչ այսօր գիտենք և զգում ենք: Անգնահատելի նվեր է թողել մեզ Մաշտոցը: Իր ապրած ժամանակի մեջ նա ստեղծեց հայոց գրերն ու հայոց լեզվով կրթության հիմքը դրեց, մանուկներին սկսեցին սովորեցնել նորաստեղծ այբուբենով: Մաշտոցն ու Սահակ Պարթևը հայոց ազգային դպրոցի հիմքը դրեցին: Հայոց առաջին դպրոցներից մեկը Հայոց Արևելից կողմերում բացվեց Ամարասի վանքում: Մեր օրերում շատերը գիտեն հայոց այբուբենի գինն ու արժեքը, շատերն էլ չեն պատկերացնում: Մաշտոցը անգնահատելի և անասելի մեծ ժառանգություն է թողել մեզ, և, կարծում եմ, որ մեր ստացած ժառանգությունը կկարողանանք ըստ արժանվույն գնահատել և փոխանցել գալիք սերունդներին:Ներկայացրու «Սասունցի Դավիթ» էպոսի կառուցվածքը:

2. Ներկայացրու «Սասունցի Դավիթ» էպոսի կառուցվածքը: Քո կարծիքով` ո՞րն է մեր էպոսի ամենաբնորոշ գիծը:

Էպոսում գործում է վիպական հերոսների չորս հիմնական սերունդ. Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Ջոջ Մհեր և Փոքր կամ Պստիկ Մհեր։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։

3. Ներկայացրու անգիր հատված Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» մշակումից: