Рубрика: Հաշվետվություն, Uncategorized

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Կարծես երեկ լիներ, երբ նոր էինք սկսում այս ուսումնական շրջանը, իսկ այսօր այն արդեն պետք է ամփոփել։ Օրերն արագ են անցնում, երբ ժամանակդ հետաքրքիր ես անցկացնում, և այս ուսումնական տարին շատ արագ անցավ։ Բոլոր ուսումնական տարիները մեզ համար բացահայտումների տարիներ են։ Նոր մարդիկ, նոր ուսուցիչներ, նոր ծրագրեր ու աշխատելու ավելի շատ մոտիվացիա։ Այս ուս․ շրջանը նույնպես բացառություն չէր և լի էր նոր ու հետաքրքիր ծրագրերով։ Ինչպես իսկական սեբաստացին, ես նույնպես, ուսումնական տարին սկսում եմ ճամփորդելով։ Գրեթե միշտ ես իմ օրն անցկացնում էի որևէ բարձունք հաղթահարելով, սակայն այս տարին այլ կերպ սկսեցի։ Որոշեցի այս անգամ ավելի հանգիստ որևէ տեղ ընտրել և օրս լցնել արվեստով։ Արեցի այնպես, ինչպես որոշել էի։ Ուղղությունը դեպի «Նկարիչների միություն»։ Երբ տարիդ սկսում ես հետաքրքիր մարդկանցով և օրդ հագեցնում արվետսով, աշխատելու մոտիվացիան էլ ավելի է շատանում։ Այս տարին իսկապես հագեցած էր, և ուզում եմ ներկայացնել իմ ստացված կամ միգուցե չստացված նախագծերը։

Գրականության դասերն իմ ամենասիրելիներից են։ Շատ սիրում եմ կարդալ, ուսումնասիրել ու բացահայտել նոր գրողների։ Եվ այսպես, գրքեր կարդալը դարձավ իմ հոբբիներից մեկը։ Ես որոշեցի ստեղծել մի այնպիսի հարթակ, որը ոչ միայն ինձ, այլ նաև մյուս ընթերցասեր մարդկանց հնարավորություն կտա ծանոթանալու տարբեր գրքերի։

Գրականություն առարկայից իմ բոլոր աշխատանքներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Անգլերեն առարկայից իմ բոլոր աշխատանքներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Արդեն մեկ տարի է, ինչ <<Հայոց լեզվի քերականություն>> դասաժամն իմ դասացուցակի մի մասն է։ Ինչպես անցած անգամ, այս տարի նույնպես, մենք կարդացել ենք, գրել ենք, փնտրել ենք, թարգմանել ենք․․․Դասերի ընթացքում՝ քերականությունից զատ, իրականացրել ենք շատ նախագծեր։ Արել ենք հետազոտական աշխատանքներ, թարգմանություններ։ Այս ծրագրով աշխատելը հետաքրքիր է։ Այս նախագծերի շնորհիվ մենք միանգամից զարգացնում ենք մի քանի ունակություններ։ Թարգմանում ենք, փոխադրում ենք, սրբագրում ենք, և այս ամենի շնորհիվ, էլ ավելի ենք զարգացնում լեզուն, այդ թվում նաև օտար լեզուները։ Մի խոսքով, իրականացրել ենք ամենատարբեր ու ամենահետաքրքիր հետազոտություններն ու նախագծերը։ Ուսումնական շրջանը ստացված էր, հետաքրքիր։ Մեր խմբի բոլոր սովորողների մոտ նկատվում է մի կարևոր առաջընթաց։ Բոլորս շատ արագ կարողանում ենք փոխադրել տեքստեր՝ արևմտահայերենից։ Այդ փաստը շատ ոգևորող է։ Միշտ էլ աշխատանքդ կարողանում ես էլ ավելի հաճույքով անել, երբ այն պարզ է և հրաշալի ստացվում է։ Վստահ եմ, որ կհամաձայնեք։ Այս դասընթացի իմ ձեռքբերումներից մեկն էլ սա էր։ Ես այժմ կարողանում եմ առանց դժվարություն փոխադրել արևմտահայերեն տեքստերը։

Այս առարկայից իմ աշխատանքներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ

Գրեթե բոլորին էլ հետաքրքրում է բնությունը, աշխարհը, ամենատարբեր երկրները՝ իրենց խնդիրներով ու դրանց հավանական լուծումներով։ Էկոլոգիայի շնորհիվ մենք ուսումնասիրում ենք այս ամենը։ Իրականացրել ենք տարբեր նախագծեր, հետազոտել ենք, աշխատել ենք և՛ թիմային, և՛ անհատական։

Էկոլոգիա առարկայից իմ աշխատանքներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Հետազոտական աշխատանք

Այս տարին լի էր նորություններով, սակայն սովորողների համար դրանցից ամենահետաքրքիրը՝ հետազոտական աշխատանքներն էին։ Իհարկե մեզ համար նման աշխատանքները նորություն չեն, սակայն այս անգամ, այն լինելու է ավելի ծավալուն։ Աշխատանքը դժվար է, երկար ժամանակ է պահանջում, սակայն հետաքրքիր է։

Իմ աշխատանքները «Պատմություն» առարկայից։

Իմ աշխատանքները «Մաթեմատիկա» առարկայից։

Բոլոր նախագծերն ու աշխատանքները թվարկել չեմ կարող, դրանք շատ են, դրա համար ձեզ առաջարկում եմ՝ իմ բլոգը ։

Այս ուսումնական շրջանն իսկապես շատ հետաքրքիր էր։ Էլ ավելի մեծ ոգևորությամբ սպասում եմ ուսումնական երկրորդ շրջանին՝ Ձմեռայի ճամբարին։ Կհանդիպենք շատ շուտով․․․

Рубрика: Հաշվետվություն, Uncategorized

2021-2022 ուստարվա առաջին ուս. շրջանի (սեպտեմբեր-դեկտեմբեր) ամփոփ հաշվետվություն

 

Image preview

Առաջին ուսումնական շրջանը բավականին հագեցած էր և լի էր ձեռքբերումներով, բացահայտումներով և նորություններով։ 2021-22 ուստարում՝ 10-րդ դասարանում , կրթահամալիրը մեզ հնարավորություն տվեց ընտրել յուրաքանչյուրիս հետաքրքրող առարկաներ՝ ավելի խորությամբ ուսումնասիրելու համար, շատ հետաքրքիր նախագծեր ենք ունեցել, բազմաթիվ ճամփորդություններ են եղել, բայց շատ եմ ափսոսում, որ չեմ կաչողացել մասնակցել ճամփորդություններին, իմ ֆուտբոլային ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով։ Իմ լրացուցիչ կրթությունը հանդիսանում է <<Փյունիկ >> ֆուտբոլային ակումբի գործունեությամբ, արդեն 12 տարի է ինչ այդ ակումբի սան եմ և այնտեղ ստացած գիտելիքների, պարապմունքերի ու իմ աշխատասիրության շնորհիվ մեծ ձեռքբերումներ ունեցա։ Մրցաշարերին գերազանց հանդես գալուց ու Հայաստանի տարբեր մարզերում խաղերին մասնակցելուց բացի, երկու անգամ Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքական հրավիրեցին և ամեն անգամ երեք օրով հավաքականում մարզումներ եմ անցկացրել։ Չնայած իմ հագեցած գրաֆիկի՝ ծանրաբեռվածության, ես բոլոր դասերին ու նախագծերին մասնակցել եմ, եթե տվյալ օրը խաղի պատճառով բացակայել եմ, ապա մինչև օրվա վերջ լրացրել ու տեղադրել եմ իմ բլոգ։ Իմ աշխատանքային գործունեությանը կարող եք ծանոթանալ բլոգիս նյութերով, որոնք տեղադրված են՝ ըստ առարկայական բաժիների: Այս ուսումնական շրջանի ավարտին՝ 10-րդ դասարանցիներս ունեցանք հաշվետու համերգ` ազգագրական երգ ու պար, մարմարյա սրահում, որը շատ կազմակերպված, գեղեցիկ ու ներկայանալի ստացվեց ի շնորհիվ մեր շատ սիրելիընկեր Լուսինեի և մյուս ուսուցիչնեի։ Ստորև տեղադրված հղումով կարող եք տեսնել մեր համերգից հատվածներ՝

<<Ալաշկերտի քոչարի>>

<< Փափուռի>>

<<Պոզարե>>

Рубрика: Հաշվետվություն, Պարսկերեն 9, 10

Հունվարյան ճամբարի․ Հաշվետվություն

Հունվարյան ճամբարի երկրորդ շաբաթը մոտեցավ ավարտին և ժամանակն է ներկայացնել մեր ճամբարային իրականացված նախագծերը։ Հասցրել ենք աշխատել երկու նախագծերի շուրջ՝ «Տարածաշրջանային լեզուներ» նախագիծ և «Զրույց-քննարկում իրանագետի հետ»

Օմար Խայամ

Հանդիպում Վարդան Ոսկանյանի հետ

Рубрика: Հաշվետվություն, Նախագծեր

Ճանապարհորդություն՝ դեպի Աշտարակ

Հունվարի 13-ին մենք ճամփորդեցինք դեպի Աշտարակ՝ հիմնադիր տնօրեն տիար Բլեյանի հետ միասին։ Մեզ հետ էին նաև ընկեր Ազնիվը և ընկեր Ջուլին։ Առավոտյան ավտոբուսով շարժվեցինք: Ճանապարհվում էինք  նորակառույց հյուսիս-հարավ ավտոճանապարհին կից ճանապարհով, քանի որ այն դեռ չի հանձնվել շահագործման։ Ճիշտ է, ընկեր Ազնիվին հանդիպեցինք Աշտարակում՝ Ներսեր Աշտարակեցու արձանի մոտ , բայց հետո հրապարակից սկսեցինք միասնական քայլքը։ Շատ բաների մասին տեղեկացանք ու քննարկեցինք տիար Բլեյանի հետ միասին։ Քննարկում էինք, թե ինչպես կարելի է փոխել ցանկապատերը, քարերով կառուցված տները և հանգստի գոտիները։ Անցանք նաև Քասախ գետի կամրջի վրայով։ Ասեմ, որ գետի ձայնը ինձ շատ դուր եկավ, քանի որ այն լսելով իմ ներսում հանգստություն էր տիրում։ Այցելեցինք Սպիտակավոր, Կարմրավոր և Ծիրանավոր եկեղեցիներ, լսեցինք Սբ. Սարգսի և երեք աղջիկների մասին լեգենդը՝ ընկեր Ազնիվի կողմից։ Տեսանք Պերճ Պռոշյանի թանգարանը, այնուհետև ջրաղացը։ Ջրաղացից բացվում է երկու ճանապարհ՝ մայր առու և Պերճ Պռոշյանի թանգարան, իսկ մյուսը՝ Կարմրավոր եկեղեցի՝ դիմացը Գուրմե-դուրմե շոկոլադի արտադրամասը։ Այնուհետև քայլքով դեպի Սբ. Մարինե եկեղեցի։ Սբ. Մարինեն քայլքի երթուղու վերջին կանգառն էր, որտեղ էլ ես մոմ վառեցի իմ զինվոր (ծառայող) եղբոր համար, որպեսզի խաղաղություն լինի, եղբայրս և իր զինակից ընկերները անփորձանք, ողջ և առողջ տուն վերադառնան։ Շատ հաճելի , հետաքրքիր ու հագեցած օր էր։

Рубрика: Հաշվետվություն, Առցանց ուսուցում

2020-2021 ուստարվա առաջին ուս. շրջանի (սեպտեմբեր-դեկտեմբեր) ամփոփ հաշվետվություն

Կարծում եմ, նոր ուսումնական շրջանը այդքան էլ լավ չսկսեց բոլորիս համար, քանի որ COVID 19 անունով վիրուսը ներթափանցել էր Հայաստան։ Բոլորս էլ մտածում էինք, որ չենք վարակվի և մատների արանքով էինք նայում այդ ամենին։ Ոմանք ասում էին՝ այդպիսի բան չկա, իսկ մարդկանցից քչերը պահում էին հակահամճարակային կանոնները։ Սեպտեմբեր ամսին ևս մեկ չարաբաստիկ իրավիճակում հայտնվեցինք. տեղի ունեցավ  Հայ-ադրբեջանական պատերազմը։ Շատ երիտասարդ տղաներ և կամավորներ կորցրինք, բայց դրա հետ մեկտեղ ունեցանք նաև հերոսներ։ Չեմ ուզում խոսել հաղթանակի կամ պարտության մասին, քանի որ ես հստակ չգիտեմ մենք հաղթել ենք, թե ոչ։ Այս ամենից հետո, բոլորս փորձեցինք ուժ գտնել մեր մեջ և ամեն մեկս անցնել մեր գործին։

Այս կիսամյակում մեկ ամիս աշխատեցինք հեռավար, իսկ հետո վերադարձանք  առկա ուսուցմանը։ Սկսեցինք հաճախել դպրոց՝ դիմակներով։ Շատ բարդ իրավիճակ էր, բայց ուսումը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու միակ միջոցն էր։ Անկեղծ ասած, ավագ դպրոցում շատ արագ հարմարվեցի միջավայրին և ուսուցիչներին, իսկ դասավանդողներից մի քանիսին շատ հավանեցի իրենց մարդ տեսակով։ Ինչպես միշտ պարտաճանաչ ու ակտիվ կատարում էի իմ առաջադրանքներն ու նախագծերը։ Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր շաբաթվա կատարվելիք աշխատանքները գրեթե նույնն էին, միայն նախագծերն էին տարբերվում իրենց բնույթով, տեսակով և ասելիքով: Այս ընթացքում շատ հետաքրքրեց ինձ՝ Պատմություն առարկան, որի առաջադրանքներն ու նախագծերը նույնպես հաճույքով էի կատարում ։ Իմ աշխատանքային գործունեությանը կարող եք ծանոթանալ բլոգիս նյութերով, որոնք տեղադրված են՝ ըստ առարկայական բաժիների:

Рубрика: Հայոց լեզու, Հաշվետվություն, Հեռավար առցանց ուսուցում, Uncategorized

ՈՒսումնական առցանց երրորդ շրջանի ամփոփ հաշվետվություն

Այս շաբաթ , կարծես թե հեռավար առցանց ընտանեկան դպրոցի ուսուցման ամփոփիչ շաբաթն էր: Ուսուցիչները ամփոփում էին երրորդ ուսումնական շրջանը և խնդրում էին  աշակերտներին լրացնել բաց թողած աշխատանքները, որպեսզի կարողանան ճիշտ գնահատել յուրաքանչյուր աշակերտի կատարած աշխատանքը: Իմ կարծիքով , հեռավար առցանց ուսումնական շրջանում, բավականին ծավալուն աշխատանք է կատարվել , թե՜ կազմակերպիչների, թե՜ ծրագրի ղեկավարների, թե՜ ուսուցիչնրի, թե՜ սովորող աշակերտների և ինչու՞ չէ ՝ նաև ծնողների հետ միասին: Երրորդ ուսումնական շրջանում ՝  այսպես է եղել  իմ  Հեռավար-առցանց ուսուցման անհատական պլան-ը, և այդ  ուսումնական շրջանում, իմ կատարած բոլոր աշխատանքները տեղադրված են՝  Հեռավար առցանց ուսուցում  բաժնում:

Իսկ իմ ուսումնական առցանց երրորդ շրջանի մյուս հաշվետվությունները,  կարող եք տեսնել  Հաշվետվություն  բաժնում:

Рубрика: Հայոց լեզու, Հաշվետվություն, Հեռավար առցանց ուսուցում, Uncategorized

Հաշվետվություն

Ինչպես միշտ, այս շաբաթվա հեռավար առցանց ուսուցումը, նույնպես չէր տարբերվում մյուս շաբաթներից: Այս շաբաթ, մենք ծանոթացանք  ուսումնառության պայմանագրի  հետ և այս տեքստի վերաբերյալ քննարկում արեցինք ընկեր Հասմիկի հետ՝ հայոց լեզվի օնլայն դասին: Քանի որ, մենք հիմա ավագ դպրոցի շեմին ենք, տեղին է քննարկել և ծանոթանալ ուսումնառության պայմանագրի հետ: Նաև, պետք է բաց թողած աշխատանքները լրացնեն բոլոր աշակերտները, քանի որ, մոտենում է ուսումնական տարվա վերջը: Ինձ համար նաև ուրախալին այն էր, որ այս շաբաթ վերսկսվեց իմ ֆուտբոլային պարապունքները՝ երեք ու կես ամիս դադարից հետո: Մի կողմից լավ էր, որ չունեի ֆուտբոլի մարզական խաղեր, որը չխանգարեց իմ ակտիվ, ծավալուն ու լիարժեք գործունեությանս և կարողացա ամբողջովին ժամանակս հատկացնել հեռավար առցանց ուսումնական ծրագրին՝ դասերին, չնայած համատեղելով, մարզիչիս  հրահանգները՝ հանձնարարությունները ֆուտբոլի վերաբերյալ, կատարում էի տանը: Իսկ հիմա, արդեն պետք է հաճախեմ <<Փյունիկ>> ֆուտբոլային ակումբ՝ մարզումներս, ակտիվ պարապունքներս անցկացնելու համար: Հուսով եմ, որ կկարողանամ համատեղել դասերն ու ֆուտբոլը՝ ոչ մի խնդիր չառաջացնելով, քանի որ երկուսն էլ ինձ համար շատ կարևոր են: Ինչպես միշտ, իմ աշխատանքային գործունեությանը, կարող եք ծանոթանալբլոգիս նյութերով, որոնք տեղադրված են՝ Հեռավար առցանց ուսուցում բաժնում:

 

 

 

 

Рубрика: Հայոց լեզու, Հաշվետվություն, Հեռավար առցանց ուսուցում, Գրականություն, խոսքի մշակույթ, գրաբար, Uncategorized

Հաշվետվություն

Այս շաբաթվա հեռավար առցանց ուսուցումը ՝ տարբերվում էր մյուս շաբաթներից նրանով, որ      մայիսի 4-9-ը 15-րդ հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքն էր։ 
Այդ իսկ պատճառով այս շաբաթ տեսադասերը անցկացվել են բաց դասերի ձևաչափով՝
Այդ ընթացքում պետք է լրացնեինք  բաց թողած ուսումնական աշխատանքները, «Ես կարողանում եմ» հարցաթերթիկը, վերջացնել բլոգների կարգավորմումները և այլ բաց թողած աշխատանքները:

Читать далее «Հաշվետվություն»