Рубрика: Հայոց լեզու, Հաշվետվություն, Հեռավար առցանց ուսուցում, Գրականություն, խոսքի մշակույթ, գրաբար, Uncategorized

Հաշվետվություն

Այս շաբաթվա հեռավար առցանց ուսուցումը ՝ տարբերվում էր մյուս շաբաթներից նրանով, որ      մայիսի 4-9-ը 15-րդ հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքն էր։ 
Այդ իսկ պատճառով այս շաբաթ տեսադասերը անցկացվել են բաց դասերի ձևաչափով՝
Այդ ընթացքում պետք է լրացնեինք  բաց թողած ուսումնական աշխատանքները, «Ես կարողանում եմ» հարցաթերթիկը, վերջացնել բլոգների կարգավորմումները և այլ բաց թողած աշխատանքները:

Այնուհետև ծանոթացանք հետևյալ կարգին, հավելվածին՝

«Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» կարգը

«Ընտանեկան դպրոցում սովորողի առաջադիմության հաշվառում, գնահատում» հավելվածը

Այս շաբաթ ես աշխատեցի՝ Geogebra, Bandicam և LearningApps.org ծրագրերով: Ցույց տվեցի , թե ինչպես են  Bandicam ծրագրով նկարում ՝ համակարգչով կատարած աշխատանքդ, այնուհետև  ցույց տվեցի , թե  ինչպես են Geogebra   ծրագրով  երկրաչափական խնդիր լուծում և  LearningApps.org  ծրագրով ստեղծեցի երկրաչափական  խաչբառ :  Ինչպես նաև ես և մայրիկս մասնակցեցինք Մայիսյան 15-րդ առցանց հավաքի կլոր սեղանների՝ մայրենի լեզվին վերաբերվող խնդիրների քննարկմանը և մաթեմատիկայից ՝ բաց դասի, թե ինչպես են մաթեմատիկական խաղեր ստեղծել Միջին դպրոցի սովորողները և դրանց զարգացումը : Հանդիպումների ընթացքում խոսվեց բազմաթիվ թեմաներից՝ ընտանեկան նախագծերից, ընտանեկան դպրոցից, կրթահամալիրի առավելություններից և ընդհանուր՝ Մայիսյան հավաքից։ Իմ կատարած աշխատանքների հետ կարող եք ծանոթանալ բլոգիս նյութերով, որոնք տեղադրված են՝  Հեռավար առցանց ուսուցում  բաժնում:

 

 

 

Оставьте комментарий