Рубрика: Հայոց լեզու, Հաշվետվություն, Հեռավար առցանց ուսուցում, Uncategorized

Հաշվետվություն

Այս շաբաթ հեռավար առցանց ընտանեկան դպրոցի ուսուցումը, չէր տարբերվում նախորդ շաբաթներից: Ինչպես միշտ պարտաճանաչ ու ակտիվ կատարում եմ իմ առաջադրանքները ու նախագծերը, այս շաբաթվա ընթացքում նույնպես ակտիվ մասնակցել եմ  օնլայն դասերին, քնարկումներին, նախագծեր կատարել, մարզվել, ինչպես նաև հայրիկիս, մայրիկիս ու պապիկիս հետ գրեթե ամեն երեկո թենիս խաղացել և կատարել եմ այն ՝ ինչ նշված է իմ  Հեռավար-առցանց ուսուցման անհատական պլան— ում: Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր շաբաթվա կատարվելիք աշխատանքները նույնն են , միայն նախագծերն են տարբերվում իրենց բնույթով, տեսակով և ասելիքով, կապված տվյալ շաբաթվա հետ կապ ունեցող իրադարձությունների հետ: Իսկ իմ աշխատանքային գործունեությանը, կարող եք ծանոթանալ բլոգիս նյութերով, որոնք տեղադրված են՝  Հեռավար առցանց ուսուցում  բաժնում: