Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ տնտեսությունը

  1. Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Զարգացման նախադրյալներ են համարվում աշխարհագրական դիրքը, տարածքի մեծությունը, բնական պայմանները և ռեսուրսները, արտաքին տնտեսական հարաբերությունները և այլն:  Սակայն կան երկրներ, որոնք աչքի չեն ընկնում վերը թվարկված գործոններից և ոչ մեկով.  չունեն  ո’չ ընդարձակ տարածք, ոչ էլ հարուստ են բնական ռեսուրսներով, բայց և այնպես՝ համարվում են տնտեսապես բարձր զարգացած երկրներ:

2. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը

Խորհրդային տարիներին զբոսաշրջությունը Հայաստանում սկսեց զարգանալ 1930-ական թվականներից: Դրանից 24 տարի անց Սովետական Հայաստանն ընդգրկեց նաեւ Համամիութենական տուրիստական երթուղիներում: 60-ական թվականներին  էքսկուրսիաների բյուրոներ բացվեցին Երեւանում, Լենինականում, Կիրովականում: Ինչպես Խորհրդային Միության մյուս հանրապետություններում, Հայաստանում եւս զբոսաշրջությունը զարգանում էր միայն կուսակցական պլանավորմամբ:  Յուրաքանչյուր տարի պետական ապահովության ընդհանուր ֆոնդից 1 մլրդ ռուբլի էր հատ­կացվում արտոնյալ շրջագայությունների, հանգստի, առողջարանային բուժման նպատակով: 1988թ-ից Հայաստանի զբոսաշրջության ոլորտն սկսեց անկում ապրել մի շարք պատճառներով:
Միջազգային զբոսաշրջիկների թիվը կրկին կայուն աճ արձանագրեց 2001թ-ից: 2003թ․ ընդունվեց «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին օրենքը», որով էլ զբոսաշրջությունը ճանաչվեց երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկը:
Տուրիզմը մի տեսակ է, որը միավորում է ճանապարհորդության այն տեսակները, որոնք կապված են ակտիվ հանգստի հետ և, որոնց նպատակն է ստանալ նոր տպավորություններ և բարելավել ֆիզիկականը։

3. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

Մեքենաշինությունը դեր չունի ՀՀ-ի համար

4. Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

Զբոսաշրջության կարևորելը  տնտեսական մեծ շահ բերելուց և աղքատության դեմ պայքարելուց բացի , համատեղում է մարդկանց հանգիստն ու աշխատանքը : Համաշխարհային տուրիստական կազմակերպության առաջարկով` Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օր է հռչակվել:

5.Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

Рубрика: Աշխարհագրություն 9

Աշխարհագրություն․ 9

Այսօր կուսումնասիրենք Մոլդովայի և Հայաստանի բնակչությունը, կհամեմատենք:

Բնակչությունը.

Մոլդովայի բնակչությունը մոտավորապես 45-50%-ով ավելի Հայաստանի բնակչությունից, այն կազմում է 4,033,963, իսկ Հայաստանի բնակչությունը կազմում է՝ 2,963,243: Մոլոդվայի բնակչությունը տարեկան պակասում է -0.23 %-ով, իսկ Հայաստանի բնակչությունը ավելանում է 0.19 %-ով: Այսինքն տարեկան Մոլդովայում պակասում է 9300 մարդ, իսկ Հայաստանում ավելանում է 5,512 մարդ: Հիմա պարզենք, թե ք/կմ վրա քանի մարդ է ապրում: Մոլդովայում մեկ ք/կմ վրա ապրում է 123 մարդ, իսկ Հայստանում՝ 104: Այսինքն կարելի է եզրակացնել, որ Մոլդովայում մեկ ք/կ-ը ավելի խիտ բնակեցված է, քան Հայաստանում:

Մոլդովայից տարեկան գաղթում է 1,387 մարդ, որը բավականին քիչ ցուցանիշ է՝ համեմատած Հայաստանի հետ, քանի որ Հայաստանից տարեկան գաղթում է 4998 մարդ: Մոլդովայում ծնելիության մակարդակը 1.3 է, իսկ Հայաստանում` 1.8:

Միջին տարիքը. Մոլդովայում` 38, Հայաստանում՝ 35:

Մոլդովայի բնակչության 43%-ը ապրում է քաղաքում, իսկ Հայաստանում քաղաքում է ապրում բնակչության 63%-ը: Ակնհայտ է, որ Հայաստանում գերկշռում են քաղաքացիները, իսկ Մոլդովայում գերակշռում են գյուղերում ապրողները: Մոլդովան կազմում է աշխարհի 0.05%-ը, իսկ Հայաստանը՝ 0.04%:

Рубрика: Աշխարհագրություն 9

Աշխարհագրություն․ 9

Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ տարածքի հողային տիպերի բազմազանությունը:

ՀՀ տարածքի հողային տիպերի բազմազանությունը տարբեր գործոնների ազդեցության հետևանք է: Դրանք են ՝ մակերևույթի տարաբնույթ ապարները, կլիմայական պայմանները (ջերմություն, խոնավություն), բուսականությունը և տեղանքի ռելիեֆը: Հայաստանին ՝ որպես լեռնային երկրի, բնորոշ է հողածածկույթի փոփոխությունը ոչ միայն հորիզոնական, այլև վերընթաց ուղղությամբ:

Ո՞ր հողային տիպն է հանրապետությունում ամենատարածվածը: Նշե՛ք տարածման վայրերը:

Հանրապետությունում ամենատարածված հողային տիպը լեռնային սևահողերն են, որոնք տարածված են ՝ Գյումրիում, Արթիկում, Մարալիկում, Տաշիրում, Սևանում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում և Վարդենիսում:

Հողատիպերի տարածման ի՞նչ առանձնահատկություններ կարելի է առանձնացնել ՀՀ տարածքի հյուսիսարևելյան, հարավարևելյան և հրաբխային մարզերում:

Լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը հիմնականում տարածված են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան լեռնալանջերի 900 – 2400 մ բարձրություններում: Սրանք գոյացել են չափավոր տաք և խոնավ կլիմայի պայմաններում: Այս հողերի զգալի մասը, հատկապես անտառի ստորին սահմանում, տափաստանացված է, օգտագործվում է որպես վարելահող, խոտհարք և արոտավայր: Այս հողերում մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային բույսեր, պտղատու ծառեր:

Լեռնամարգագետնային հողերը ձևավորվել են ցուրտ լեռնային կլիմայի ՝ համեմատաբար բարձր խոնավության և ցածր ջերմաստիճանի պայմաններում, մերձալպյան և ալպյան բուսածածկույթի տակ: Այս գոտին արոտային անասնապահության գլխավոր շրջանն է: Այս հողերում շատ են հանդիպում ֆիզիկական հողմահարության արդյունքում առաջացած քարացրոնները:

Լեռնաշագանակագույն հողերը տարածվում են հանրապետության հյուսիս – արևելքում ՝ մինչև 800 մ, և հարավում ՝ 1300 – 1700 մ բարձրությունների վրա: Այս հողերը ձևավորվում են շոգ և համեմատաբար չոր կլիմայական պայմաններում, հումուսով ավելի հարուստ են, ունեն ավելի հզոր շերտ: Դրանք պիտանի են հացահատիկների մշակման, ծխախոտագործության, պտղաբուծության ու այգեգործության, ինչպես նաև մերձարևադարձային բույսերի աճեցման համար:

Աշխարհագրության տետրում նշե՛ք յուրաքանչյուր հողատիպին բնորոշ գլխավոր մշակաբույսերը:

Կիսաանապատային գորշ հողեր.

Աղասեր բույսեր:

Լեռնաշագանակագույն հողեր.

Մերձարևադարձային բույսեր ՝ թզենի, նռենի, ձիթենի:

Լեռնային սևահողեր.

Կերային մշակաբույսեր:

Լեռնանտառային գորշ և դարչնագույն հողեր.

Հացահատիկային և բանջարաբոստանային բույսեր:

Ուրվագծային քարտեզի վրա գույներով պատկերե՛ք հանրապետության հիմնական հողատիպերի տարածման շրջանները:

Рубрика: Աշխարհագրություն 9

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը. Աշխարհագրություն

1.Լեռնակազմական ո՞ր գործընթացներն են ձևավորել Հայկական լեռնաշխարհի մակերևեույթը:

Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է մոտ 25−30 մլն տարի առաջ` այդտեղ ընթացող ալպյան լեռնակազմական գործընթացների շնորհիվ։ Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի, երկրաբանական շերտերը խախտվել են՝ գոյաց­նելով ծալքաբեկորային լեռներ։ Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթ­քումներով։Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարու­նակվում են։ Դրա վկայությունն են Նեմրութ (Սարակն) և Թոնդրակ գործող հրաբուխները և հաճախակի կրկնվող երկրաշարժերը։

2. Ի՞նչ լեռնագրական միավորների է բաժանվում Հայկական լեռնաշխարհը: Ի՞նչ գործոններով է այն պայմանավորված:

Հայկական բարձրավանդակը (Միջնաշխարհ) պայմանականորեն կարելի է բաժանել լեռնագրական երեք միավորի.


ա) Ներքին Տավրոսի լեռնա­յին համակարգ
բ) Հայկական հրաբխային բարձրավանդակ
գ) միջլեռնային գոգավորու­թյուններ

Ներքին Տավրոսի լեռնային համակարգը զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Միջնաշխարհի կենտրոնական մասով։ Այստեղ առանձնանում է Հայկական Պար լեռնաշղթան, որը ձգվում է Մեծ Մասիսից դեպի արևմուտք։Մասիսները Հայկական Պարի մաս չեն կազմում, այլ առանձին հանգած հրաբուխներ են: Ներքին Տավրոսի համակարգին են պատկանում նաև Այծպտկունքի և Մնձուրի լեռնաշղթաները:

3. Թվարկե՛ք և քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհի եզրային լեռնային համակարգերը:

Հայկական լեռնաշխարհի եզրային բարձրադիր ծալքաբեկորային լեռնաշղթաները աղեղնաձև համակարգեր են՝ Արևելյան Պոնտոս, Հայկական (Արևելյան) Տավրոս, Կորդվաց լեռներ, Մերձարաքսյան լեռնաշղթաներ, Փոքր Կովկաս, որոնք ներառնում են Կենտրոնական հրաբխային, Վասպուրականի և Ուզուն Ցայլայի (Փոքր Հայք) կառուցվածքային – տեղատարումային բարձրավանդակները։

4. Ի՞նչ մասերից է կազմված Հայկական հրաբխային բարձրավանդակը: Մակերևույթի ի՞նչ ձևեր են բնորոշ Հայկական հրաբխային բարձրավանդակին:

Բարձրվանադակը կազմված է նեոգեն-անթրոպոգեն լավաներից, 500-1500 մ հաստության լավային ծածկույթից, որի հիմքում ծալաբեկորավոր լեռնազանգվածների մակեևույթներն են:

5. Թվարկե՛ք եւ քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Արաքսի, Արևմտյան Եփրատի եւ Արածանու ավազաններում գտնվող միջլեռնային գոգավորությունները:

1-04.jpg1.jpg

Արաքսի ավազանում հայտնի են Բասենի և Միջինարաքսյան գոգավորու­թյունները։ Բասենի գոգավորության հատակը՝ Բասենի դաշտը, տարածվում է Արաքսի վերին հոսանքի ավազանում՝ 1700−1900 մ բարձրությունների վրա։ Միջինարաքսյան գոգավորության տարածքում առանձնացնում են  Արարատյան  և  Նախիջևանի  դաշտերը: 

Արևմտյան Եփրատի ավազանում առանձնանում են Կարնո և Երզնկայի դաշտերը։ Կարնո դաշտը տարածվում է Արևմտյան Եփրատի ակունքներում՝ 1800−2000 մ բարձրության վրա։ Դաշտի հատակը հարթ է, տեղ-տեղ՝ ճահ­ճոտ։ Այստեղ շատ են հանքային աղբյուրները։ Երզնկայի դաշտը տարածվում է Արևմտյան Եփրատի միջին հոսանքում՝ 1200−1400 մ բարձրության վրա։ Այն Հայկական լեռնաշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից է։ 

Արևելյան Եփրատի (Արածանու) ավազանի միջլեռնային գոգավորություններից նշանավոր են Ալաշկերտի, Մշո, Խարբերդի դաշտերը։ Ալաշկերտի դաշտն ամենաբարձրն է. գտնվում Է 1700−1900 մ բարձրության վրա։ Հոսքն ի վար նրան հաջորդում է Մանազկերտի դաշտը: Մշո դաշտը ձուլվում է Սասնա լեռների հյուսիսահայաց լանջերին։ Այն ծածկված է բարեբեր հողերով, դաշտի կենտրոնով հոսում է Մեղրագետը։ Մշո դաշտից արևմուտք՝ Արածանու ստորին հոսանքում, որտեղ միախառնվում են Արևմտյան և Արևելյան Եփրատի ջրերը, տարածվում է Խարբերդի դաշտը։ Դաշտի մեծ մասն այժմ զբաղեցնում է Քեբանի խոշոր ջրամբարը։

6. Ինչո՞վ է պայմանավորված Հայկական լեռնաշխարհի մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների հարուստ հանքավայրերի առկայությունը:

Հայկական  լեռնաշխարհը   պղնձի,   բրոնզի,  երկաթի   ձուլման    հնագույն   շրջաններից   է:   Լեռնաշխարհը հարուստ է մետաղային հանքավայրերով, ինչը կապված է երկրի ընդերքում  մագմայի  առաջացրած  ներժայթուկների  հետ:  Ուշագրավ  է  այն  հանգամանքը, որ մետաղների  հարուստ հանքավայրերը լեռնաշխարհի եզրային մասերում   են՝   Արևելապոնտական,   Փոքր   Կովկասի,   Հայկական   Տավրոսի   լեռներում:  Այստեղ  ներժայթուկները  վերին ապարաշերտերի  քայքայման  տեղատարման  պատճառով  մերկացել  են  կամ  գտնվում են  ոչ մե ծ  խորության  տակ՝  խոր  գետահովիտներում,  որտեղ  գետերը  կտրել  են  լեռների  կուրծքը  և  հասել ներժայթուկներին: Երկաթի  հանքավայրերից  նշանավոր  են  Փոքր  Կովկասի  հյուսիս – արևելյան լանջին գտնվող Դաշքեսանինը, ինչպես նաև Աղձնիքում, Արդվինի շրջանում  եւ  Տուրուբերանում հայտնաբերված հանքավայրերը և այլն: Պղնձի խոշոր հանքավայրերից մեկը գտնվում է Արևելյան Տավրոսի լեռներում, Արկնի  բերդաքաղաքի  շրջանում:  Պղնձի և նրան ղեկից  բազմամետաղների  (ոսկի, արծաթ, կապար, ցինկ) հանքավայրեր են գտնվում Բաբերդի շրջանում,  դեպի  Սև  ծով  տանող  ճանապարհի  մերձակայքում և Ճորոխի  ավազանում  (Սպերի շրջան): Բազմամետաղների և պղնձի հարուստ պաշարներով նշանավոր են նաև Փոքր Կովկասի և Հայկական (Ղարադաղի) լեռները: Հայկական  լեռնաշխարհի  տարածքի  մոտ  1/3  մասը  ծածկող  հրաբխային  լավաները առաջացրել են շինանյութերի  (տուֆ, պեմզա, պեռլիտ եւ այլն) հարուստ  հանքավայրեր: Հայկական լեռնաշխարհի բազալտի պաշարները այնքան շատ են,  որ  գործնականում  դրանք  չսպառվող  են  համարվում:  Մեր  լեռնաշխարհի  հարստություններից   է   տուֆը:   Տուֆի   խոշոր   հանքավայրերը   գտնվում   են  Արագածի և Սիփանի  լեռնազանգվածներում,   Շիրակում  և  Մերձերևանյան  շրջանում: Հայկական   լեռնաշխարհը   հարուստ   է   նաև գրանիտի և մարմարի պաշարներով, որոնցից գեղեցիկ շինություններ են կառուցվել: Շուրջ 4000 տարի առաջ Հայկական լեռնաշխարհում ոսկի են արդյունահանել,  ինչի վկայությունը Սևանի ափին գտնվող Լճաշեն հնավայրում  հայտնաբերված  ոսկերչական   իրերն   են:   Ոսկու և արծաթի հարուստ   պաշարներ   կան   Ագիրոկաստրոնում  (այժմ՝  Գյումուշհանե),  Վանա  լճի  հարավում,   Հայկական  Տավրոսի լեռներում և այլն: Հայկական լեռնաշխարհը հարուստ է հանքային բուժիչ ջրերի աղբյուրներով:  Թոնդրակի հյուսիսային  – արեւելյան մասում գտվող տաք աղբյուրներում,  որոնց  կոչում  են  Վարշակի  ջերմուկներ,  մի    շարք  ճանապարհորդների  վկայությամբ,  առանց  կրակի  տեղացիները  ոչխար  էին  եփում:  Հանքային  աղբյուրների  շատ  ելքեր կան Տիգրիսի Վերին հոսանքներում, Ծովք լճի մոտ: Նշանավոր հանքային աղբյուրներ  են  Արզնին,  Հանքավանը,  Ջերմուկը,   Վայկունիքի   ջերմուկները  (Ջերմաջուր): Լեռնաշխարհի տարածքում կան նավթի, գորշ ածխի, կավի եւ նստվածքային ծագման այլ հանքային հարստություններ:  Ածուխը  առաջներում չի օգտագործվել: Ոչ հարուստ հանքավայրեր կան Բաբերդում, Կարինից հյուսիս և արևելք ընկած շրջանում  եւ  Օլթի  գետի  ավազանում:  Լեռնաշխարհում  նավթաբեր  շրջանները  չափազանց  քիչ  են:  Նավթի  փոքր  պաշարներով  առանձնանում  են  Արածանիի  ավազանը, Վանա լճի եւ Տիգրիսի վերի հոսանքի շրջանները:

7. Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ ք օգտակար հանածոների նշանավոր հանքավայրերը:

ur.jpg

Рубрика: Աշխարհագրություն 9

Աշխարհագրություն․ 9

1. Ֆիզիկական քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհը եւ նկարագրե՛ք նրա սահմանները:

Հայկական լեռնաշխարհից դեպի Արևմուտք տարածվում է Փոքրասիական բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ գտնվում է Իրանական բարձրավանդակը: Նրա հյուսիսում Կովկասյան մեծ լեռնաշղթան է, իսկ հարավում գտնվում է Միջագետքի դաշտավայրը։

2. Համեմատե՛ք տարբեր պատմական քարտեզներում պատկերված Հայաստան պետության սահմանները Հայկական լեռնաշխարհի բնական սահմանների հետ:

Հայաստանի տարածքի չափերն ու սահմանները ներկայացված են տարբեր կերպերով ՝ աշխարհի ֆիզիկական, պատմական, բնակչության և քաղաքական քարտեզներում։  Հայաստանը գտնվում է Անդրկովկասի հարավային մասում: Հյուսիսում սահմանակից է ՝ Վրաստանին, արևելքում` Ադրբեջանին, հարավում` Իրանին և արևմուտքում` Թուրքիային: Սահմանի ընդհանուր երկարությունը 1245 կմ է:

3. Ո՞րն է «աշխարհագրական դիրք» հասկացության բովանդակությունը: Թվարկե՛ք եւ համեմատե՛ք դրա տարատեսակները:

Աշխարհագրական դիրքը, երկրի մակերևույթի վրա որևէ աշխարհագրական օբյեկտի դիրքն է այն օբյեկտների նկատմամբ, որոնց հետ գտնվում է սերտ փոխազդեցության մեջ։

Աշխարհագրական դիրքի տարատեսակներն են՝ տնտեսաաշխարհագրական, քաղաքաաշխարհագրական, մաթեմատիկաաշխարհագրական և ֆիզիկաաշխարհագրական: Մաթեմատիկաշխարհագրական դիրքը արտահայտվում է տարածքի եզրակետերի կամ կենտրոնական մասում գտնվող երկրաչափական կենտրոնի աշխարհագրական կորդինատներով: Տնտեսաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերը տարեբրվում են մյուսներից նրանով, որ կարող են շատ արագ փոփոխվել: Տնտեսաաշխարհագրական դիրքը կարող է փոփոխվել ներքին զարգացումներից, սոցիալ – տնտեսական կարգավիճակից, հարևանների հետ հարաբերություններից և այլն:

4. Ո՞րն է պետության քաղաքաաշխարհագրական դիրքի եւ տնտեսա-աշխարհագրական դիրքի կարեւորությունը: Ինչպե՞ս կարող են դրանք լինելնպաստավոր եւ ոչ նպաստավոր:

Աշխարհագրական տարատեսակներից առանձնահատուկ կարևորություն ունեն տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերը, որոնք կարող են շատ արագ փոփոխվել, ելնելով թե՛ ներքին և թե՛ արտաքին փոփոխություններից: Եղել է մի ժամանակ, երբ Հայաստանը եղել է ծովային պետություն, ունեցել է լավ հարևաններ և գտնվելով կարևորագույն առևտրական-տնտեսական Մետքասի ճանապարհի վրա՝ զարգացում և բարգավաճում է ապրել: Եղել է նաև հակառակը, երբ Հայաստանը գտնվել է թշնամական շրջափակման մեջ, անցել է տևական պատերազմների միջով, այս դեպքում էլ, Հայաստանը գտնվել է ոչ նպաստավոր դիրքում, գրանցել է կորուստներ:

5. Որո՞նք են Հայաստանի քաղաքաաշխարհագրական եւ տնտեսա-աշխարհագրական դիրքի փոփոխման պատճառները:

Հայաստանի քաղաքաաշխարհագրական և տնտեսա – աշխարհագրական դիրքի փոփոխման պատճառները արտաքին և ներքին են: Արտաքին պատճառներ կարող են հանդիսնալ ՝ հարևանների հետ հարաբերությունը, հարաբերությունների բարելավումը կամ վատացումը, միջազգային այլ զարգացումներ, ներքին պատճառներ կարող են հանդիսանալ ՝ ներքին տնտեսական վիճակը, քաղաքական կողմնորոշումը, հարևանների հետ ունեցած հարաբերությունների փոփոխումը և այլ բնույթի փոփոխություններ, որոնք կարող են անմիջականորեն ունենալ իրենց ազդեցությունը աշխարհում կամ տարածաշրջանում նրա տեղի ու դիրքի վրա:

Рубрика: Աշխարհագրություն 9

Աշխարհագրություն 9

Դասի հղումը

Քարտեզներ

Թվային քարտեզ

Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

Map of Armenia: Beautiful Girl

Թուրքիա – 280 կմ

Ադրբեջան – 930 կմ

Իրան – 42 կմ

Վրաստան – 196 կմ

Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

Նվազագույն գծային հեռավորությունը մերձակա ծովերից 145 կմ է ` Սև ծով: Կասպից ծովից հեռավորությունը 175 կմ է, Միջերկրական ծովից՝ 750 կմ, իսկ Պարսից ծոցից՝ մոտ 1000 կմ: 

Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

ՀՀ գտնվում է Եվրասիա մայրցամաքի Ասիա աշխարհամասի Հարավ-Արևմտյան Ասիա տարածաշրջանում: Այն ամբողջությամբ հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային կլիմայական գոտում է և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, կլիմային հակադրություններով  ու տարվա չորս եղանակների առկայությամբ: Տարածքին բնորոշ է արևային կլիման: Բարդ և խորդուբորդ ռելիեֆի պայմաններում, Հայաստանի տնտեսությունը կենտրոնացված է ՀՀ տարածքի մոտ 60 %-ի վրա։

Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 

Հայաստանի աշխարհագրական դիրքին են նման ՝ Շվեյցարիայի աշխարհագրական դիրքը, Ավստրիայի, Չեխիայի, Սերբիայի և Մոլդովայի:

Շվեյցարիան, Ավստրիան, Չեխիան, Սերբիան և Մոլդովան լեռնային երկրներ են և չունեն ելք դեպի ծով: Հայաստանում կլիման համեմատաբար տաք է, իսկ այնտեղ ՝ բարեխառն ու խոնավ: