Рубрика: Հեռավար առցանց ուսուցում, Պատմություն 8, Uncategorized

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Տեղեկատվական պատերազմը համաշխարհային  պատերազմում ՝ դա մի պատերազմի,  պայքարի ձև է, որը համարվում է  ճիշտ և մարդասիրական, եթե ապահովում է արագ հաղթանակ: Այդ ձևերից մեկը, գտել են՝ 20-րդ դարի գերտերությունները և փորձարկելով աշխարհի վերաբաժանման համար սցենարավորված 1914-1918թթ.-ի համաշխարհային պատերազմում: Երբ տեղի ունեցավ առաջին համաշխարհային պատերազմը՝ 1914թ.-ին,, հենց այդ ժամանակել սկսեցին լայնորեն օգտագործել տպագիր միջոցները հակառակորդի վրա ներգործելու համար: Ֆրանսիայում բացվեց մի մամուլի տուն և ոչ պաշտոնական «Ալյանս Ֆրանսե» մի կազմակերպություն: Հենց այդ օրվանիցել սկսեցին միաժամանակ ճշտվեցին ռազմական քարոզչության գլխավոր նպատակները.

1. Համոզել բնակչությանը սեփական գործողությունների ճշտության հարցում, բարձրացնել մարտական ոգին, բոլոր ուժերը կենտրոնացնել և ուղղել թշնամու դեմ:
2. Բոլոր հնարավոր միջոցներով պառակտել թշնամու ճամբարը, հիասթափեցնել, թուլացնել և ապաբարոյականացնել զինվորներին:
3. Ստեղծել բարեկամական կապեր չեզոք երկրների հետ դաշնակցության նպատակով: 

Իսկ հետո ԱՄՆ-ը Եվրոպայի իր ռազմական գերագույն շտաբերում ստեղծեց «Հոգեբանական պատերազմի ենթասեկցիաներ», որոնք զբաղվում էին ոչ միայն տեղեկատվական թերթիկներ տարածելով, այլև հակառակորդի մարտավարության սոցիալ-հոգեբանական մեթոդների ուսումնասիրությամբ: 1915-ին Ցարական Ռուսաստանում կազմավորվեց «Մամուլի բյուրոն». այն տեղեկատվություն էր տրամադրում ոչ միայն ռուսական, այլև դաշնակից և չեզոք երկրների մամուլին: Անտանտի դաշնակիցները թշնամուն պատկերում էին բարբարոսների տեսքով և զինվորներին նախապատրաստում ցանկացած դաժանության: Գերմանական դիվիզիաները անընդհատ ենթարկվում էին թռուցիկների գրոհներին: Գերմանիայում համոզված էին, որ իրենց պարտությունը բացատրվելու է ոչ թե թշնամու ռազմական առավելություններով, այլ խոսքի և մտքի հաղթանակով: Հաղթելով մարտի դաշտերում՝ Գերմանիան անզոր գտնվեց հակառակորդ ժողովուրդների հոգեբանության դեմ պայքարում: Կարելի է ասել ինֆորմացիոն, տեղեկատվական պատերազմը, համաշխարհային պատերազմում հաղթող է դուրս գալիս: Հատկանշական է նաև հետևյալ  ասելիքը՝ «Քարոզչությունն օգնեց մեզ գալ իշխանության գլուխ: Քարոզչությունը կօգնի մեզ պահել իշխանությունը: Քարոզչությունը կօգնի գրավել ողջ աշխարհը»:

Оставьте комментарий