Рубрика: Հայոց լեզու, Հեռավար առցանց ուսուցում, Uncategorized

,,Լաց լինել,, բառը

Այս պատմությունը դեռեւս տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա վաղը: Ո՞ր պատմությունը: Ահա թե ո՛րը:
Վաղը մի իմաստուն, ծեր ուսուցչուհի շարք կանգնեցրեց իր աշակերտներին եւ բերեց Անցյալ ժամանակների թանգարան, որտեղ ցուցադրված էին անցյալից մնացած, այժմ արդեն բոլորովին անօգտագործելի իրեր, ինչպես օրինակ՝ արքայական թագը, թագուհու զգեստի տուտը կամ այն ջարդոնը, որ Մոնց քաղաքում անվանում են տրամվայ:

Մի ցուցափեղկում դրված էր քիչ փոշոտված «Լաց լինել» բառը:
Վաղվա աշակերտները կարդացին քարտը եւ ոչինչ չհասկացան:
_Սինյորա ուսուցչուհի, այս ի՞նչ է նշանակում:
_Գուցե սա հնադարյան զարդարա՞նք է:
_Գուցե սա մնացել է դեռ էտրուսկների՞ց:
Ուսուցչուհին բացատրեց, որ այդ բառը մի ժամանակ կարելի էր հանդիպել ամեն քայլափոխում եւ ցավ էր պատճառում: Նա ցույց տվեց երեխաներին մի փակ սրվակ, որի մեջ պահած էին արցունքներ, հիմա արդեն մոռացվել է, թե ումն են դրանք: Գուցե դրանք այն ստրուկինն էին, որին ծեծում էր տերը, կամ գուցե մի երեխայինը, որ տուն չուներ:
_Այս արցունքները նման էին ջրի,_ասացին աշակերտները:
_Բայց նրանք այրում էին ու քայքայում աչքերը,_ասաց ուսուցչուհին:
_Գործածելուց առաջ նրանց եռացնու՞մ էին:
Ոչ, աշակերտներն առաջվա պես ոչինչ չէին հասկանում եւ արդեն սկսում էին ձանձրանալ: Այն ժամանակ բարի ուսուցչուհին նրանց տարավ թանգարանի մյուս սրահները, որտեղ ցուցադրված էին ավելի հասարակ իրեր, ինչպես, օրինակ՝ բանտի երկաթե վանդակ, ոստիկանական խուզարկու շուն,_ մի խոսքով, այնպիսի իրեր, որոնց մասին վաղվա աշխարհում արդեն ոչ-ոք գաղափար անգամ չէր ունենա:

Առաջադրանքներ

Ի՞նչ ես կարծում, կգա՞ այնպիսի ժամանակ, երբ վերը նշված իրերն ու երևույթները չեն լինի. իսկ պե՞տք է, որ չլինեն. ինչու՞:

Իմ կարծիքով կգա մի ժամանակ, որ այդ նշված իրերը չեն լինի, բայց երևույթները կլինեն:

Պատկերացրու քո վաղվա աշխարհը — ի՞նչ կցանկանաս, որ այնտեղ չլինի — ինչու՞: Իսկ փոխարենը ի՞նչ (ինչե՞ր) լինի:

Իմ պատկերացրած աշխարհը չի կարող լինել, երբե՛ք, քանի որ մարդիկ ապրում են այնպես, ինչպես, որ իրենք են ցանկանում, իսկ իմ պատկերացրած աշխարհը այն է, որ մարդիկ իրար հետ լինեն բարի, ո՛չ թե կոպիտ և լինեն միմյանց հանդեպ սիրալիր և հոգատար:

 

Оставьте комментарий