Рубрика: Առցանց ուսուցում, Բնագիտություն, Uncategorized

Աչք և տեսողություն: Հիգիենա

Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևըչափերըգույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:

Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:

глаз-w600

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացածիրականշրջված պատկերը:

Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:

Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:

Արևոտ եղանակին բիբն ունի մոտավորապես 1 մմ տրամագիծ, իսկ մթության մեջ նրա տրամագիծը հասնում է մինչև 1 սմ-ի:

              «Թափվող բույսերի» կտրոններ

«Թափվող բույսերի» կտրոնների պատրաստում, որոնք արմատակալելուց հետո համալրելու ենք Մայր դպրոցի «կանաչող անկյունները»:

Նախագծի իրականացման ժամանակը՝ շուրջտարվա

Նախագծի մասնակիցներն են, 6-րդ դասարանի սովորողներ եւ «բույսերի եւ կենդանիների խնամքով» զբաղվող սովորողների խումբ:

14686290_1789910057961719_890243870_n.jpg

Նախագծի իրականացման վայրը, Տիկին Շողիկի ջերմոց, միջին դպրոց, հիմնական դպրոց, տանը

Նպատակը,

Բույսերի բազմացման եւ խնամքի մասին ստացած գիտելիքները, կիրառել տանը, ստեղծելով «կանաչող անկյուններ»:

  • Ճանաչել պատշգամբային բույսերը
  • Հմտանալ բույսերի կտրոններ պատրաստելու գործում
  • Զարգացնել տեսական եւ գործնական գիտելիքները բույսերի խնամքի վերաբերյալ
  •  Գյուղատնտեսակն եւ հողագործության գիտելիքների հաղորդում եւ զարգացում
  • «Թափվող բույսերի» կտրոններ նախագիծը զարգացնել տանը եւ դպրոցում:

Նախագծի ընթացքը,

  • Ծանոթացման եւ քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս առաջարկություններով:
  • Նխապես ուսումնասիրել իրենց տան բույսերը
  • Նախապես ուսունասիրել ինչպես են բազմանում եւ զարգանում
  • Աշխարի ամենատարորինակ եւ հետաքրքիր բույսերը
  • Պատրաստել ամենահետաքրքիր բույսերի մասին տեսադաս կամ նյութ
  • Համացանցից գտնել տեղեկություն, թե ինչպես են պատրաստում բույսի կտրոններ եւ ինչպես են բազմացնում:

Նախագծի իրականացում:

    • ներկայացնել եւ պատմել «Թափվող բույսերի» կտրոնների մասին
    • ներկայացնել, թե ինչպես են խնամում եւ մշակում բույսերը
    • ԻՆպչես ենք պատրաստում բույսի կտրոններ եւ բազմացնում բույսերը
    • ինչպես են արմատակալում բույսերը
    • Ցանում ենք սերմեր եւ ամեն օր ուսումնասիրում ենք, թե ինչպես է աճում ծիլը
  • Նախագծի իրականացումից հետո արդյունքների մշակում եւ հրապարակում:

Արդյունքները 2017թ․

Ապրիլի 03-07 — արդյունքները

Ձմեռային ճաբար 2018

Վարպետության դաս

Խորհրդատվություն

Բույսերի կտրոններ

Կտրոններ

Կարինե Գոմցյան

Շուշան Փաշինյան

Արևելյան դպրոց

 

 

Оставьте комментарий