Рубрика: Հայոց լեզու, Առցանց ուսուցում, Uncategorized

Բառարանային ֆլեշմոբ

Բացատրական բառարանը բառարանի տարածված տեսակ է: Բառացանկի յուրաքանչյուր գլխաբառ բերվում է իմաստի կամ իմաստների բացատրությամբ, բառարանագրական նշումներով, տվյալ իմաստի համար տեքստային (բնագրային) կամ հեղինակային օրինակների ցուցադրմամբ, կամ առանց դրա։

Չնայած հայ մատենագրության մեջ բառերի բացատրությունները խոր հնություն ունեն, բայց ձևավորված բացատրական բառարանները երևան են գալիս միջին դարերում։ Առավել նշանավոր բառարաններից են՝

ա) Բառգիրք հայկազեան լեզուի, այն ունի երկու հատոր, կազմել է Մխիթար Սեբաստացին։ Երբեմն ասում են՝ «Հին հայկազյան բառարան». ընդգրկում է հիմնականում գրաբարի բառապաշարը. հնարավորին չափ հագեցած է օրինակներով. բացատրություններն ավելի հավաստի է, քան նախորդ բառարաններում։ Բառահոդվածներում կան բառարանագրական նմուշներ։

բ) Նոր բառգիրք հայկազեան լեզուի, ունի երկու հատոր, կազմել են Մխիթարյան միաբանության անդամներ Գաբրիել Ավետիքյանը, Խաչատուր Սյուրմելյանը և Մկրտիչ Ավգերյանը։ Երբեմն ասում են՝ «Նոր հայկազյան բառարան»։ Բառարանը ստեղծվել է երկարատև բառաքննական աշխատանքով, այն ընդգրկում է գրաբարի գրեթե ամբողջական բառապաշարը (շուրջ 51 հազար բառ)։ Ունի բառահոդվածների բազմակողմանի մշակվածություն, բառարանագրական նմուշներով, իմաստների հստակ բացատրություններով, հագեցված է տեքստային օրինակներով, դարձվածաբանությամբ։ Որոշ բառեր բերվում են այլ լեզուների համապատասխան բառերի բաղդատությամբ՝ հաճախ ակնարկելով դրանց ծագումնաբանությունը։

գ) Հայերէն բացատրական բառարան, ունի 1-4 հատոր, կազմել է Ստեփան Մալխասյանցը։ Ընդգրկում է հայերենում գործածված բառերը. ամբողջացնում, գիտական բառաքննական նոր մակարդակով է ներկայացնում իր իսկ հեղինակի հավաքած, ինչպես և նախորդների բառարանագրած նյութերը։ Օրինակները հիմնականում հեղինակային են։ Ունի հարուստ դարձվածաբանություն։ Բառացանկում ընդգրկված են շուրջ 120 հազար բառ։ Փոխառյալ բառերի համար հնարավորին չափ նշվում են ակունքները։

դ) Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան ունի 1-4 հատոր, կազմել է ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի հեղինակային կոլեկտիվը, բառարանն ընդգրկում է մոտ 125 հազար բառեր և դարձվածքներ։ Ներառում է նոր գրական հայերենի (արևմտահայ և արևելահայ գրական լեզուների) բառամթերքը։ Նորմատիվ ակադեմիական բառարան է, համակողմանի բառաքննությամբ, գիտական կուռ ապարատով։ Բացատրությունները հագեցված են տեքստային օրինակներով։ Ունի հարուստ դարձվածաբանություն։

ե) Արդի հայերենի բացատրական բառարան ունի 1-2 հատոր, կազմել է Էդուարդ Աղայանը։ Բառացանկում տեղ են գտել 135 հազար բառ՝ գլխաբառ։ Ընդ որում դրանցից 15 հազարը առաջին անգամ են բառարանագրված։

զ) Հայոց Լեզուի Նոր Բառարան ունի 1-2 հատոր, աշխատասիրած է Գնէլ Արքեպս. Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան և Արտաշէս Տէր Խաչատուրեան։ Ունի Մօտաւորապէս 56,000 բառ։ Արևմտահայերէն բացատրութիւններ։

Ագետակ-պոչի տակը

Բաբուլ-նորամանկան կոշիկ

Գաբարդին-բրդյա թանկարժեք նուրբ գործվածք

 

 

 

 

Оставьте комментарий