Рубрика: Մայրենի, Առցանց ուսուցում

Սևանի ափին

6676763._UY2285_SS2285_

Այս ստեղծագործության գործողությունները տեղի են ունենում Սևանա լճի ափին: Ստեղծագործության հերոսները՝ Հասմիկը, Կամոն, Գրիգորը, Արմենը և այլոք  գյուղացի երեխաներ են, որոնք լսելով Ասատուր պապի պատմությունը  Գիլի լճի հրեշի մասին, ցանկանում են գտնել նրան:

Գլխավոր հերոսը՝ Կամոն, լուրջ, քաջ, ընկերասեր, խելացի տղա էր: Նրա նախաձեռնությամբ ստեղծվում է ֆերմա`բաղկացած տարբեր կենդանիներից, որի նպատակն էր հայտնի դառնալ: Նա շատ լավ լողորդ էր: Նա խեղդվելուց փրկում է մի տղայի, որը ցանկանում էր գանձ որսալ:

Մեկ այլ հերոս էլ Հասմիկն էր: Նա շատ գեղեցիկ, խելացի, սովորող աղջիկ էր: Նա ուներ կազմակերպչական տաղանդ: Դպրոցում նա շատ լավ էր սովորում և երբեմն թույլտվություն էր վերցնում ուսուցչուհուց, որպեսզի Կամոյի հետ գնար ֆերմա և հոգ տաներ կենդանիներին: Նա շատ էր սիրում նաև կենդանիների:

Գրիգորը շատ վախկոտ էր, բայց հակառակ դրան շատ բարի էր: Երբ երեխաները ճամփա էին ընկնում Գիլի լիճ նրանք ստիպված էին լինում անցնել մի նեղ տեղով: Բայց, գրիգորը վախենալով մթությունից, չէր շարունակում նրանց հետ ճանապարհը:

Իմ սիրելի կերպարն Արմենն էր: Նա շատ անհամբեր, խիզախ տղա էր: Երբ մեր հերոսները հասնում էին Գիլի լճին, Արմենը ծարավում էր: Նա ասում էր Կամոյին, որ ծարավ է և ուզում է ջուր խմել , իսկ Կամոն էլ ասում էր, որ քիչ է մնացել լճին հասնելուն: Բայց Արմենը չլսելով Կամոյին թաքուն-թաքուն ջուր էր խմում կեղտոտ լճից:

Գիքը մեզ սովորեցնում է, որ պետք է լինել աշխատասեր, նպատակասլաց, քաջ և ինչ էլ, որ լինի հասնել մեր նպատակներին:

Ես կարդացի այս գիրքը, որովհետև մեզ ամառային արձակուրդների  ժամանակ հանձնարաված էր  գրքեր կարդալ: Մեր ուսուցչուհին մեզ տվել էր գրքերի ցանկ, իսկ այդ ցանկից ես միայն այս գիրքը  չէի ընթերցել: Ինձ համար այս գիրքը առանձնանում է նրանով , որ այն վերցված է մեր իրականությունից և այն ուսուցողական է :