Աչք ունի ամեն մարդ: Աչքի շնորհիվ մարդ տեսնում է իր շրջապատում գտնվող ամեն ինչ:
Աչքը նրա համար է, որ մարդ առաջին հերթին տեսնի և որ կողմ ուզենա, այնտեղ էլ գնա:
Աչքը մարդու կարևոր օրգաններից մեկն է և, եթե մարդ աչք չունենա, նա լիարժեք մարդ չի լինի և իրեն պիտանի չի համարի մարդկության համար:
Մարդիկ շատ դեպքերում օգտագործում են ,,աչքը գող,, արտահայտությունը: Դա չի նշանակում աչքը գողացող, այլ այն, որ մարդ ինչ-որ բան ակնթարթորեն տեսնելուց, կարող է այն ինքը պատրաստել և կիրառել:
Շատ դեպքերում ամեն բան չէ, որ տեսնում ես և պետք է արտահայտվես, այլ պետք է քեզ դնես չտեսնելու:
Աչքը նաև մարդու համար իր զգացմունքները արտահայտելու օրգան է, որի միջոցով արտասվում է թե’ ուրախության, և թե’ տխրության պահին:
Մի խոսքով յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում ինչպես օգտագործել իր աչքը, երբ ուզում է ,տեսնում է, և երբ ուզում է, չի տեսնում: