Рубрика: Հայրենագիտություն, Առցանց ուսուցում

Լոռի Բերդ

%d5%ac%d5%b8%d5%bc%d5%b8%d6%82_%d5%a2%d5%a5%d6%80%d5%a4%d5%ab_%d5%b4%d5%b8%d6%82%d5%bf%d6%84%d5%a8

Լոռի Բերդը` միջնադարյան անառիկ ամրոց է, գտնվում է ներկայիս Լոռու մարզում՝ Ստեփանավանից 4,5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հիմնադրել է Դավիթ Անհողինը 10-րդ դարում։ Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի և ուրիշ քաղաքների հետ։ XI — XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ։