Рубрика: Հայրենագիտություն, Առցանց ուսուցում, Uncategorized

Մեր գյուղը` Գետափը

 

untitledԳետափ գյուղը ` մայրիկիս ծննդավայրն է: Մենք գրեթե ամեն տարի ամռանը գնում ենք Գետափ, այցելում մայրիկիս բարեկամներին և լավ ժամանակ անցկացնում այն տանը, որտեղ մայիկս իր մանկությունն ու պատանեկությունն է անցկացրել: Այդ գեղեցիկ տունը գտնվում է Եղեգիս գետի ափին, որը Արփա գետի վտակն է: Իսկ տան բակում կար մի փոքրիկ  մատուռ, որտեղ մայրիկիս տատիկը(նա ուներ ի վերուստ տված  շնորհ) բուժել է շատ մարդկանց, քանի որ նա հեքիմ է եղել:

Իսկ հիմա ես կպատմեմ Գետափ գյուղի մասին: Գետափ գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքից 4կմ դեպի արևմուտք: Գետափ` նշանակում է գետի ափ: Գետափ է վերանվանվել 1935 թ.-ին, քանի որ նախկինում այն անվանվել է Կոթուր: Իսկ Եղեգնաձոր բառը առաջացել է եղեգի ձոր բառից, քանի որ քաղաքը գտնվել է ձորերի մեջ և շատ եղեգներ է եղել:

Գյուղը հիմնադրվել է 1828 թ Պարսկաստանի Սալմաստ գավառի Խոյ գյուղից գաղթած հայերի կողմից։

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1310 մ բարձրության վրա, շրջապատված լեռներով, փռված է Երևան–Մեղրի մայրուղու ձախակողմյան մասում։ Վարչական տարածքը կազմում է 1977 հեկտար։ Գետափ գյուղը իր մեծությամբ երկրորդն է մարզի  Մալիշկա գյուղից հետո: Գետափ գյուղի հարևան գյուղերն են` Արփին և Շատինը: Իսկ հարևան մարզերը Արարատի և Սյունիքի  մարզերն են: Երևանից հեռավորությունը  119 կմ է, իսկ ճանապարհի տևողությունը 2-ժամ է։ Գյուղի միջով հոսում է Եղեգիս գետը և այն բաժանում երկու մասի `աջ ափ և ձախ ափ։ Գյուղ ունի 780 ծուխ, 2385 բնակիչ։ Համայնքում կա 450 առանձնատուն, և 8 բնակելի շենքեր, ընդանուը 39044 քմ տարածքով։ Գյուղն ունի դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժկետ։ Գետափ գյուղում է գտնվում նաև բոլորիս  հայտնի  Վեդի Ալկո գինու գործարանը: Գետափի հին եկեղեցին XX դարի սկզբին դեռևս կանգուն էր։ Այժմ նրա տեղում կառուցված է աղբյուր-հուշարձան։ Գյուղից 2 կմ հյուսիս-արևելքում կան “Գոմավանք” եկեղեցու ավերակներ հին արձանագրություններով։

Նաև հետաքրքիր մի փաստ , որ 1918 թվականին Հունիսի 13-ին 4 օր Զորավար Անդրանիկը իր զորքով մնացել է  Գետափ գյուղում և զորավար Անդրանիկի վրանը դարձել էր ուխտատեղի (Զորքը բանակել էր ներկայիս դպրոցի շենքի տեղում):Այժմ դպրոցի բակում կանգնեցված է  զորավար Անդրանիկի կիսանդրին:Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին կա կանգնեցված մի մեծ հուշարձան,իսկ 20015 թ.նրան կից 100ամյակին նվիրված ,մի մեծ խաչ կանգնեցրեցին , որը գիշերը լուսավորում  է հուշարձանի տարածքը:

20150423_150948                                                  20160828_194107 20160827_201433

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, անասնապահությամբ և դաշտավարությամբ: