Рубрика: Մայրենի, Առցանց ուսուցում, Uncategorized

Ինչպե՞ս սովորեցի

20141226_115644Այս  հինգ տարվա ընթացքում ես շատ բան սովորեցի մեր <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրից:

Մեր կրթահամալիրի ուսուցչուհիները մեզ ոչ միայն գիտելիք տվեցին, այլ նաև մեզ դաստիրակեցին լավ մարդ դառնալ և շրջապատին պիտանի մարդ լինել:

Մեր կրթահամալիրը մյուս դպրոցներից շատ բաներով է տարբերվում,և ես շատ ուրախ եմ , որ սովորում եմ հենց մեր կրթահամալիրում: Մենք հաճախակի ենք ճամփորդում և այդ ճամփորդությունների ընթացքում ճանաչում ենք մեր պատմամշակույթային տարածքները, ինչպես նաև թե ինչպես պետք է քո ճամփորդ ընկերների հետ վարվել: Մեզ նաև սովորեցրել  են շրջապատի հետ անփույթ չվարվել: Ես սովորել եմ , և գիտեմ մեր ազգագրական երգերն ու պարերը, ծեսերը, մասնակցել եմ շատ նախագծերի, միջոցառումների ու դիջիտեքերի, գիտեմ լողալ, հեծանիվ վարել, ֆուտբոլ խաղալ, զբաղվել այգեգործությամբ, լաբարատոր փորձեր կատարել, կենդանիներին խնամել և էլի մի շարք բաներ, բայց ես  շատ բաներ էլ դեռ կսովորեմ, քանի որ այժմ սովորում եմ  հինգերորդ դասարանում: Ամեն ինչ ես հաճույքով, աշխատասիրությամբ, ընդունակ և պատասխանատու ձևով սովորեցի:

Իմ ուսուցիչների կարծիքով այդ ամենը ես շատ լավ սովորեցի և յուրացրեցի :

Рубрика: Մայրենի, Առցանց ուսուցում, Uncategorized

Բարեկիրթ մարդը

imgl0653

Իմ կարծիքով ,, բարեկիրթ մարդ,, հասկացողությունը յուրաքանչյուր մարդ տարբեր ձև է հասկանում և ընդունում: Բայց միևնույն է գոյություն ունի հիմնական չափորոշիչներ, իսկ մի քիչ ավել, մի քիչ պակաս, դա տվյալ մարդու տեսակից է կախված , թե ինչպես կհասկանա:

Ըստ ինձ` բարեկիրթ մարդը պետք է լինի կարդացած, տեղեկացված, քաղաքավարի, օգնող, հարգող, պատասխանատու, պարտաճանաչ, լսող`անկախ տարիքի, սուտ չխոսող, ներող, համբերատար, խելացի, կրթված, չափի զգացողությունը իմացող, նեղ պահին մարդուն օգնող, ինքնավստահ, խրախուսող, մարդուն արժանի վերաբերմունք ցույց տվող, հյուրասեր, բարեհամբույր, չնախանձող, չշատախոսող, չբամբասող, ճաշակով,(ջենտլմեն), իրեն չգովող, զուսպ, խաղաղասեր, լուսավոր, պարզ և հասարակ մարդ:

Այդ ամենի մասին գիտեմ, որովհետև մայրիկս ինձ ու եղբորս ամեն օր ասում և դաստիրակում է մեզ: Ես այնքան ուրախ եմ լինում, երբ որ մայրիկս , ոչ միշտ, գովում է մեզ և ասում, որ իզուր չեն իմ ջանքերը: Մեր դպրոցում ևս շատ ուշադիր են այս հարցում և մեզ այնքան լավ որակի մարդկային հատկանիշներով  են դաստիրակել, որ մեր ծնողները շատ բարձր են գնահատում իրենց աշխատանքը:

Իմ կարծիքով , եթե յուրաքանչյուր մարդ որոշ չափով ունենա այդ հատկանիշներից գոնե մի քանիսը , ապա մարդկանց որակը կլավանա և  շատ մեծ հաջողությունների կհասնենք: