Рубрика: Մայրենի, Առցանց ուսուցում, Uncategorized

Ամռան մի օր

Բարև ձեզ, ես Վահե Մուսայելյանն եմ: Ես սովորում եմ 5-րդ դասարանում: Հիմա կպատմեմ ձեզ իմ ամառային արձակուրդներից `մեկ օրվա մասին: Ամառային մի գեղեցիկ օր մենք ուղևորվեցինք Վայոց Ձորի մարզ, քաղաք  Եղեգնագնաձոր ` գյուղ Գետափ: Մեր ճանապարհը շատ հետաքրքիր էր իր բնությունով` լեռներով, սարեր ու ձորերով և Արարատյան դաշտավայրով:Ես այդ ընթացքում լուսանկարեցի այդ ամենը, որպեսզի ձեզ ցույց տամ:

20160827_144332 20160827_161901  20160827_145641 20160827_145330 20160829_11005320160827_160327 20160827_154916 20160827_15494620160827_161012 20160827_160331 20160827_16080820160827_162540 20160827_162858 20160827_16263420160829_105923 20160829_110810 20160829_110917Հետաքրքիր էր ճանապարհին դասավորված մրգերը, բանջարեղենները, գինու շշերը,որոնք մարդիկ դրել էին վաճառքի: Այդ ամենը կարծես թե բաց երկնքի տակ ցուցահանդես լիներ:

Գետափ գյուղը իմ մայրիկի ծննդավայրն է: Այնտեղ են ապրում նաև  մայրիկիս բարեկամները և այդ երկու օրվա ընթացքում հասցրեցինք բոլորին այցելել: Այն տունը, որտեղ մայրիկս ծնվել և իր մանկությունն է անցկացրել շատ մեծ է ու գեղեցիկ, իսկ բակում կա մի մատուռ, որտեղ մայրիկիս տատիկը բուժել է շատ մարդկանց: Մայրիկս ասում է , որ իր տատիկը հեքիմ է եղել և տարբեր տեղերից եկած մարդկանց է բուժել: Իսկ տունը իր այգով գտնվում է Եղեգիս գետի ափին:

20160828_120907 20160828_084727 20160828_084642 20160827_231620  20160829_105656 20160828_085037

Գետափ գյուղում է գտնվում նաև հայտնի Վեդի Ալկո գինու գործարանը:  Ես շատ հետաքրքիր օր ունեցա մայրիկիս հորաքրոջ տանը: Ես մայրիկիս հորաքրոջը օգնեցի այգուց բանջարեղեն հավաքել, պնդուկ հավաքել, ինչպես նաև բադերին ու ճտերին կերակրել: Ինձ շատ դուր եկան նաև այգու արևածաղիկները:

20160828_174423 20160827_175426 20160827_185533

Մի խոսքով ես այնտեղ էլ փորձեցի Սեբաստացի լինել` օգնել և օգտակար լինել մարդկանց ու այդ ամենը նկարել և լուսաբանել: